Հենդերսոնի հուզիչ նամակն ուղղված Լովրենին

Հենդերսոնի հուզիչ նամակն ուղղված Լովրենին

11/09/2020 - 11:41

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Դեյան Լովրենը, ով ամառային ընթացիկ պատուհանի ընթացքում տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», սոցցանցերի իր օգտահաշիվներում մի նամակ է հրապարակել, որը ստացել է մերսիսայդյան ակումբի նախկին խաղընկեր Ջորդան Հենդերսոնից։

Նամակում գրտված է հետևյալը․

«Դեյ, անհնար է «Լիվերպուլը» պատկերացնել առանց քեզ։ Անկեղծ ասած, ես մինչ այս պահը չեմ գիտակցել, որ դու չես վերադառնալու։

Դու շատ կարևոր ֆիգուր էիր մեր ակումբում։ Դու նրանցից մեկն ես, ով բոլորից շատ էր ազդեցություն ունենում մյուսների վրա՝ օգնելով մեզ դառնալ այն, ինչ մենք այժմ կանք՝ հաղթողներ և չեմպիոններ։

Հուսով եմ՝ հասկանում ես, որ դու աշխարհում լավագույններից մեկն ես այն հարցում, ինչով զբաղվում ես։ Թե՛ մեզ և թե՛ Խորվաթիայի համար դու մշտապես կամքի ուժ ես ցուցաբերել։

Նույնիսկ երբ դու վատ վիճակում ես եղել, այդ ժամանակ էլ ես աջակցել և օգնել մյուսներին։ Երբեք չեմ մոռանա այն օգնությունը, որը դու ինձ ցուցաբերեցիր առաջատարության և ավագության հարցում։ Դու միշտ ինքդ քո համար ավագ ես եղել, նույնիսկ եթե չես կրել ավագի թևկապը։ Մենք բոլորս փորձում էինք հավասարվել քեզ։

Դու ամենաուժեղ անձանցինց մեկն ես, ում հետ երբևէ կիսել եմ հանդերձարանը։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, անկախ այն փաստից, թե որ ակումբից էր եկել և ինչ համանգամանքներով էր հայտնվել մեր ակումբում, կարողացել է քո հետ ընդհանուր լեզու գտնել։ Դա անհավանական հատկանիշ է։

Ես արդեն քեզ կարոտում եմ և սպասում եմ, որ գաս մարզաբազա, կատակես որևէ մեկի հետ կամ ինչ-որ բան քննարկես։ Հուսով եմ, դու գիտես, թե մենք որքան շատ ենք գնահատում այն ամենը, ինչը դու տվել ես այս ակումբին․ բառերը նույնիսկ չեն հերիքի, որպեսզի շնորհակալություն հայտնեմ քեզ։ Ցանկանում եմ իմանաս, որ ես պատրաստ եմ միշտ օգնության հասնել քեզ, եթե դու կամ քո գեղեցիկ ընտանիքն ունենա դրա կարիքը։

Հաջողություն եմ մաղթում քեզ և իմացի՛ր, որ դու հիանալի եղբայրներ ունես «Լիվերպուլում»»,- նշված է Հենդերսոնի՝ Լովրենին ուղղված նամակում։

Բացի նամակից, Ջորդան Հենդերսոնը խորվաթ պաշտպանին ուղարկել է նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսի կրկնօրինակը։

Հիշեցնենք, որ Դեյան Լովրենը «Լիվերպուլի» կազմում հանդես էր գալիս 2014 թվականից։ Ակումբի մարզաշապիկով խորվաթ պաշտպանն ընդհանուր առմամբ խաղադաշտ է դուրս եկել 185 անգամ՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 31-ամյա պաշտպանը 12 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Զենիթ»։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023