ՊՍԺ-ի դարպասապահի կոպտագույն սխալը🎥

ՊՍԺ-ի դարպասապահի կոպտագույն սխալը🎥

11/09/2020 - 00:58

Լիգա 1-ի 2-րդ տուրի շրջանակում «Լանսը» սեփական հարկի տակ մրցեց գործող չեմպիոն ՊՍԺ-ի հետ՝ տանելով անակնկալ հաղթանակ։

Հակտանշական է, որ փարիզյան ակումբը գրեթե երիտասարդական կազմով էր հանդես գալիս, քանի որ հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ դեռևս արձակուրդում են, իսկ որոշներն էլ վարակված են կորոնավիրսով և ինքնամեկուսացել են։

«Լանսը» հաղթեց 1։0 հաշվով, իսկ հանդիպման միակ գնդակը 57-րդ րոպեին խփեց հարձակվող Իգնատիուս Գանագոն՝ օգտվելով «Պարի Սեն-Ժերմենի» երիտասարդ դարպասապահ Մարցին Բուլկայի թույլ տված կոպիտ սխալից։ Լեհ դարպասապահը չկարողացավ գնդակը վստահ մտցնել խաղի մեջ, ինչի արդյունքում փոխանցում կատարեց մոտակայքում տեղակայված մրցակցի ֆուտբոլիստին, ինչի արդյունքում էլ խփվեց խաղի միակ գոլը։

Թոմաս Տուխելի սաներն առաջնությունը սկսեցին պարտությամբ, ինչի պատճառով դեռևս միավոր չունեն, իսկ «Լանսը» իր երկրորդ խաղն էր անցկացնում և տարավ առաջին հաղթանակը։ Լիգա 1-ի նորեկները վաստակած 3 միավորով 12-րդն են։ Առաջնության առաջատարը 6 միավորով «Նիցցան» է, որը գլխավորում է ֆրանսիական ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Պատրիկ Վիերան։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023