Պաշտոնական․ Մարսիելո Բիելսան նոր պայամանգիր կնքեց Լիդսի հետ

Պաշտոնական․ Մարսիելո Բիելսան նոր պայամանգիր կնքեց Լիդսի հետ

11/09/2020 - 14:25

Ինչպես տեղեկացնում է «Լիդսի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսայի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 65-ամյա մասնագետը յորքշիրյան ակումբում կմնա մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչից հետո կողմերը ևս մեկ անգամ կքննարկեն պայմանագրի երկարաձգման հարցը։

Արգենտինացի մասնագետի գլխավորությամբ «Լիդսը», 2019/20 մրցաշրջանում հաղթելով Չեմպիոնշիփը, 16 տարվա դադարից հետո վերադարձավ անգլիական ֆուտբոլի էլիտա՝ Պրեմիեր լիգա։ Հավելենք, որ Բիելսայի գլխավորությամբ ակումբն անցկացրել է 100 հանդիպում, տարել է 56 հաղթանակ, 17 անգամ գրացնել է ոչ-ոքի, իսկ 27 խաղ էլ ավարտվել է պարտությամբ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023