Author Archives: Miqayel

Նեյմարը վնասվածք է ստացել Բարսայի դեմ խաղից առաջ

Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության է հասել Լիգա 2-ը ներկայացնող «Կանի» նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը 49-րդ րոպեին խփել է իտալացի հարձակվող Մոյզե Կենը։ Այդ հանդիպումն աչքի է ոչ թե ՊՍԺ-ի շարքային հաղթանակով, այլ Նեյմարի ստացած հերթական վնասվածքով։ Բանն այն է, որ բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը։ Նեյմարը […]

Բարսան ոչինչ չառաջարկեց մրցակցին․ Սևիլիան լուրջ առավելություն է ստանում պատասխան խաղից առաջ🎥

Իսպանիայի գավաթի` Copa del Rey-ի շրջանակում կայացավ «Սևիլիա» – «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը։ Հանդիպման մեկնարկում կատալոնական ակումբն ուներ որոշակի առավելություն և 11-րդ րոպեին կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն Լեո Մեսսիի հարվածից հետո դարպասապահ Բոնոն փրկեց «Սևիլիային»։ Հանդիպման մեկնարկում գրոհեց «Բարսան», սակայն խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց անդալուսական ակումբը․ աչքի ընկավ կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն։ […]

Մանչեսթեր Սիթին անգլիական ֆուտբոլի պատմության շրջանակում անհավանական ռեկորդ է գրանցել

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սուոնսիի» նկատմամբ և պայքարը կշարունակի մրցաշարի քառորդ եզրափակչում։ Պեպ Գվարդիոլայի թիմը բոլոր մրցաշարերի շրջանակում տոնում է արդեն 15-րդ անընդմեջ հաղթանակը։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի պատմության շրջանակում դարձել է միակ ակումբը, որին հաջողվել է 15 անընդմեջ հաղթանակ տանել […]

Սևիլիա – Բարսելոնա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանիայի գավաթի` Copa del Rey-ի կիսաեզրափակչի շրջանակում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կընդունի «Բարսելոնային»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.

Անցնող շաբաթվա թոփ-10 գոլերն՝ ըստ Interfootball-ի🎥

Interfootball-ի Telegram-ի ալիքում անցկացված քվեարկության արդյունքում հունվարի 28-փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածի լավագույն ճանաչվեց «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դարպասն ուղարկած հետևյալ գնդակը․ Այժմ կներկայացնենք փետրվարի 3-10-ն ընկած ժամանահատվածում խփված թոփ-10 գոլերը, որոնց լավագույնին պարզելու համար, ինչպես միշտ, Telegram-ում անցկացվելու է քվեարկություն։ Interfootball-ի Telegram-ի ալիքին կարող եք միանալ հետևյալ հղումով․ https://t.me/Interfootball_am Ըստ Interfootball-ի՝ անցնող շաբաթվա […]

Սկանդալ Իտալիայում․ Կոնտեն «մատ» է ցույց տվել Յուվեի նախագահին, իսկ նա հայհոյել է Կոնտեին🎥

Փետրվարի 9-ին կայացավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի «Յուվենտուս» – «Ինտեր» դիմակայության պատասխան հանդիպումը։ Խաղն ավարտվեց 0։0 հաշվով, ինչի շնորհիվ «Յուվենտուսը» դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։ Այդ խաղն աչքի ընկավ ոչ թե խփած գոլերով, այլ սկանդալային իրադարձություններով, որոնք տեղի ունեցան նաև դաշտից դուրս։ Բանն այն է՝ երբ կողմերը գնում էին ընդմիջման, «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հանդերձարան տանող […]

Աղբյուր․ «Ռամոսը Ռեալի ղեկավարությանը հայտնել է իր՝ ակումբից հեռանալու մտադրության մասին»

«Ռեալի» կենտրոնական պաշտպան, թիմի ագավ Սերխիո Ռամոսն առավել քան երբևէ մոտ է ակումբից հեռանալուն։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, հղում կատարելով Cope-ին, իսպանացի պաշտպանը, ում պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին, արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ չի երկարաձգելու պայամանագիրը և մտադիր է հեռանալ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա պաշտպանը «արքայական» ակումբի ներկայացուցիչներին նույնիսկ […]

Յունայթեդը կրկնել է ակումբի` 109 տարվա վաղեմության ռեկորդը

Անգլիայի գավաթի՝ FA Cup-ի 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, մանկունյական ակումբն Անգլիայի գավաթի շրջանակում անցկացրած վերջին 9 խաղերում էլ հաղթել է՝ կրկնելով ակումբի 109 տարվա վաղեմության ռեկորդը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» 1908-1912 թթ․ Անգլիայի գավաթի շրջանակում նույնպես տարել են 9 անընդմեջ […]

Երկրպագուները կկարաողանան ներկա գնտվել VBet Պրեմիեր լիգայի հանդիպումներին

Ինչպես տեղեկացոնւմ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատշոնական կայքը, երկրպագուները կկարողանան ներկա գտնվել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումներին՝ սկսած 16-րդ մրցափուլից: Միաժամանակ մարզադաշտերում հարկավոր կլինի պահպանել կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի համապատասխան դրույթները: ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը նաև տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումների անցկացման վայրերի վերաբերյալ կայացվել են հետևյալ որոշումները․ «Արարատ»-«Ուրարտու» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափոխվել […]

2011-2020 թթ․ մոլորակի լավագույն ֆուտբոլիստներն` ըստ IFFHS-ի

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, ներկայացրել է 2011-2020 թթ․ մոլորակի լավագույն ֆուտբոլիստներին։ Ֆուտբոլիստների ցանկը կազմվել է քվեարկության միջոցով, որին մասնակցել են 150 երկրների ներկայացուցիչներ։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Լեո Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա) 2․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա) 3․ Անդրես Ինիեստա («Վիսել Կոբե», Իսպանիա) 4․ Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա) 5․ Սերխիո Ռամոս («Ռեալ […]

1 1,452 1,453 1,454 1,455 1,456 1,923