Մանչեսթեր Սիթին անգլիական ֆուտբոլի պատմության շրջանակում անհավանական ռեկորդ է գրանցել

Մանչեսթեր Սիթին անգլիական ֆուտբոլի պատմության շրջանակում անհավանական ռեկորդ է գրանցել

11/02/2021 - 00:56

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սուոնսիի» նկատմամբ և պայքարը կշարունակի մրցաշարի քառորդ եզրափակչում։

Պեպ Գվարդիոլայի թիմը բոլոր մրցաշարերի շրջանակում տոնում է արդեն 15-րդ անընդմեջ հաղթանակը։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի պատմության շրջանակում դարձել է միակ ակումբը, որին հաջողվել է 15 անընդմեջ հաղթանակ տանել բոլոր մրցաշարերի շրջանակում։ Այդ կերպ մանկունյական ակումբը գերազանցել է «Պրեսթոնի» (1892թ․) և «Արսենալի» (1987թ․) ռեկորդը։

Այդ երկու ակումբները, ներկայացնելով Անգլիայի բարձրագույն դիվիզիոնը, ժամանակին տարել էին 14 անընդմեջ հաղթանակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023