Author Archives: Miqayel

Ինտեր – Լացիո․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի կընդունի «Լացիոյին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Օբամեյանգը վերադառնում է!!! Արսենալը փայլում է, իսկ Լիդսն իր ոճի մեջ է 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Լիդսի» դեմ։ «Զինագործները» հանդիպման առաջին խաղակեսը գրեթե կատարյալ անցկացրին։ Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց լոնդոնյան ակումբի ավագ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը՝ եզրափակելով Գրանիտ Ջակայի փոխացնումը։ Նախքան ընդմիջման գնալը, Միկել Արտետայի սաները ևս երկու գնդակ ուղարկեցին յորքշիրյան ակումբի դարպասը։ Նախ 41-րդ րոպեին, հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իր անվան […]

Ռեալը վստահ ֆուտբոլ է ցուցադրում․ Վալենսիան ոչինչ չառաջարկեց🎥

Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում, որտեղ «Ռեալը» մրցեց «Վալենսիայի» դեմ։ «Արքայական» ակումբն առաջին խաղակեսում տարածքային հսկայական առավելություն ուներ, ինչի արդյունքում Զինեդին Զիդանի թիմը նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացավ։ Նախ 12-րդ րոպեին Կարիմ Բենզեման հիանալի հարվածով բացեց խաղի հաշիվը, ապա 42-րդ րոպեին մադրիդյան ակումբի անցկացրած գեղեցիկ […]

«Բիգ Սեմի» թիմն անախորժություններ պատճառեց Յունայթեդին՝ խլելով միավորներ🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում չեմպիոնության համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Վեսթ Բրոմվիչի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ «Վեսթ Բրոմի» տղաներն արդեն 2-րդ րոպեին Մբայե Դիանեի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Շոկային մեկնարկից հետո «Յունայթեդը» երկար ժամանակ ուշքի չէր գալիս և 28-րդ րոպեին քիչ մնաց […]

Ատալանտան անչափ կարևոր հաղթանակ է տանում🎥

Իտալական Ա սերիայի շրջանակում «Ատալանտան» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Կալյարիի» դեմ։ Առաջին խաղակեսում հանդիպման հյուրերն ունեին տարածքային առավելություն, սակայն բերգամոսցիների խաղում սրություն չկար։ Ողջ խաղակեսի ընթացքում «Ատալանտան» ընդամենը մեկ լուրջ վտանգավոր պահ ստեղծեց, սակայն Ռոբին Գոսենսի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածը շեղ ստացվեց։ Ընդհանրապես, առաջին կեսում երկու ակումբներն էլ առանձնապես լավ տեսք չունեին, ինչի հետևանքն […]

Պաշոտոնական․ Ուպամեկանոն կարիերան կշարունակի Բավարիայի կազմում

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյի տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բավարիայի» շարքերը կհամալրի 2021 թվականի հուլիսի 1-ին, երբ պաշտոնապես բացվի հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանը, իսկ գործարքը կարժենա 42․5 մլն եվրո․ ըստ Ուպամեկանոյի և «Լայպցիգի» միջև կնքված պայմանագրի՝ հենց այդքան էր կազմում ֆուտբոլիստի հրաժարագինը։ 22-ամյա ֆուտբոլիստը […]

Ռոմա – Ուդինեզե․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կմրցի «Ուդինեզեի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 15։30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կոնտե․ «Միայն ապուշը չի կարող տեսնել Ինտերի առաջընթացը»

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունելու է «Լացիոյին»։ Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է իր սպասելիքների մասին․ ««Լացիոն» հաստատվել է որոշ մակարդակի վրա, ունի հստակ կառուցվածք և որակյալ ֆուտբոլիստներ։ Նրանք հաղթանակների երկար շարք ունեն և պետք է լավ պատրաստվել այս հանդիպմանը։ «Ինտերի» խաղում ինձ […]

Պիոլի․ «Ընթացիկ մրցաշրջանում սա Միլանի առաջին արժանի պարտությունն էր»

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Սպեցիան» սեփական հարկի տակ 2։0 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ առաջնության առաջատար «Միլանի» նկատմամբ։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին․ ««Միլանն» անպայման պետք է ուշադրություն դարձնի այս պարտությանը, քանի որ «Սպեցիան» մեզ գործով հաղթեց, ինչը մեր առաջին արժանի պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում։ Մեզ չէր հերիքում […]

Լեո Մեսսիի ֆանտաստիկ գոլը Ալավեսի դարպասը 🎥

Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում «Ալավեսի» դեմ։ Հանդիպման 75-րդ րոպեին կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին ձախ ոտքի պտտեցրած հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ դառնալով ֆատնաստիկ գոլի հեղինակ, իսկ հաշիվը դարձավ 4։1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,449 1,450 1,451 1,452 1,453 1,923