Պաշոտոնական․ Ուպամեկանոն կարիերան կշարունակի Բավարիայի կազմում

Պաշոտոնական․ Ուպամեկանոն կարիերան կշարունակի Բավարիայի կազմում

14/02/2021 - 19:27

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյի տրանսֆերային իրավունքները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բավարիայի» շարքերը կհամալրի 2021 թվականի հուլիսի 1-ին, երբ պաշտոնապես բացվի հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանը, իսկ գործարքը կարժենա 42․5 մլն եվրո․ ըստ Ուպամեկանոյի և «Լայպցիգի» միջև կնքված պայմանագրի՝ հենց այդքան էր կազմում ֆուտբոլիստի հրաժարագինը։

22-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսի 1-ը։

Դայո Ուպամեկանոյի տեղափոխությունը հաստատել է նաև «Լայպցիգը»։

Ֆրանսիացին «Լայպցիգի» ֆուտբոլիստ է դարձել 2017 թվականի հունվարին․ այդ ժամանակ գերմանական ակումբը «Զալցբուրգին» վճարեց 10 մլն եվրո։ Մինչ այժմ Ուպամեկանոն «Լայպցիգի» կազմում անցկացրել է 139 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023