Պիոլի․ «Ընթացիկ մրցաշրջանում սա Միլանի առաջին արժանի պարտությունն էր»

Պիոլի․ «Ընթացիկ մրցաշրջանում սա Միլանի առաջին արժանի պարտությունն էր»

14/02/2021 - 11:53

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Սպեցիան» սեփական հարկի տակ 2։0 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ առաջնության առաջատար «Միլանի» նկատմամբ։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին․

««Միլանն» անպայման պետք է ուշադրություն դարձնի այս պարտությանը, քանի որ «Սպեցիան» մեզ գործով հաղթեց, ինչը մեր առաջին արժանի պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում։

Մեզ չէր հերիքում որակն ու ինտենսիվությունը, ինչի արդյունքում մրցակիցն արդարացիորեն օգտվեց իր առավելությունից։

Սա մեզ համար լավ դաս կլինի։ Մենք հասկանում ենք, որ եթե հանդես չգանք համապատասխան որակներով, ապա մշտապես կլինի այսպես նվաստացուցիչ։

Ողջ հանդիպման ընթացքում ոչինչ չէր աշխատում՝ ներառյալ իմ գաղափարներն ու ֆուտբոլիստների խաղը։ Ակնհայտ է, որ «Միլանն» այսպիսին չէ, և մենք պետք է ապացուցենք դա հաջորդ տուրում»,- նշել է Ստեֆանո Պիոլին, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հավելենք, որ այս պարտության հետևանքով «Միլանը», հնարավոր է, զրկվի առաջատարի դերից, եթե ընթացիկ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում հաղթի «Լացիոյին»։ Այդ դեպքում «ներաձուրիները» կվաստակեն 50 միավոր և մեկ միավորով կշրջանցեն իրենց համաքաղաքացիներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023