Author Archives: Miqayel

Բավարիան լուրջ կորուստ ունի․ Տոլիսոն բավական երկար ժամանակով շարքից դուրս է մնացել

«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն ակումբի հերթական մարզումներից մեկի ժամանակ ծանր վնասվածք է ստացել։ Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ն, ֆրանսիացի կիսապաշտպանը բուժզննում է անցել, ինչից հետո պարզ է դարձել, որ Տոլիսոյի ձախ ոտքի ազդրի քառագլուխ մկանի ջլերից մեկը պատռվել է։ Մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 26-ամյա կիսապաշտպանը փետրվարի 19-ին հաջողությամբ վիրահատվել է։ Սպասվում է, որ […]

Հերթական գերգոլառատ թրիլլերը․ Ռեյնջերսն անհավանական հաղթանակ կորզեց🎥

Եվրոպա լիգայի շրջանակում ավարտվեցին 1/16 եզրափակչի առաջին հանդիպումները, որոնցից ամենահետաքրքիրը կայացավ «Բոսյել» մարզադաշտում, որտեղ բելգիական «Անտվերպենը» մրցեց Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ռեյնջերսի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում շոնտլանդական ակումբն ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, իսկ 38-րդ րոպեին Ջո Արիբոյի խփած գոլի շնորհիվ առաջ էր անցել հաշվի մեջ։ «Անտվերպենի» ֆուտբոլիստները, ովքեր առաջին կեսի մեծ մասում հիմնականում պաշտպանվում […]

Գրանադան անակնկալ է մատուցում․ Նապոլին ոչինչ չկարողացավ առաջարկել🎥

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Գրանադան» «Նուևո Լոս Կարմենես» մարզադաշտում մրցեց «Նապոլիի» դեմ։ Անդալուսական ակումբի ֆուտբոլիստները բավական ակտիվ սկսեցին խաղը և միանգամից երկու գնդակի առավելություն ստացան։ Նախ՝ 19-րդ րոպեին Յանխել Էրերան բացեց խաղի հաշիվը, ապա՝ 21-րդ րոպեին Քենեդին կրկնապատկեց այն։ 29-րդ րոպեին նեապոլիտանական ակումբը քիչ էր մնում մեկ գնդակ հետ բերեր, սակայն Էլիֆ […]

Թրիլլեր Բեռնում․ Յանգ Բոյսն ու Բայերը 7 գոլ խփեցին 🎥

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում շվեյցարական «Յանգ Բոյսը» Բեռնում մրցեց «Բայերի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում «Յանգ Բոյսի» ֆուտբոլիստները գրեթե կատարյալ հանդիպում անցկացրին և նախքան ընդմիջման գնալը 3 անգամ գրավեցին Լևերկուզենից ժամանած հյուրերի դարպասը։ Գոլերը գրանցվեցին 3-րդ, 19-րդ և 44-րդ րոպեներին, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին համապատասխանաբար Քրիստիան Ֆասնախտը, Թեոսոն Սիբաչոն և Էլիա Մեշակը։ […]

Ռոման լուրջ առավելություն է ստանում պատասխան խաղից առաջ🎥

Մեկնարկեց նաև Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլը, որի 1/16 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց պորտուգալական «Բրագայի» դեմ։ Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ, քանի որ 5-րդ րոպեին «Ռոմայի» ֆուտբոլիստները կարողացան գոլի հեղինակ դառնալ․ Լեոնարդո Սպինացոլայի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Էդին Ջեկոն հանգիստ գրավեց Մաթեուսի դարպասը՝ առաջ մղելով հռոմեական ակումբին։ Հավելենք, որ գոլային դրվագում «գայլերի» […]

«Կարմիր սատանաները» փայլում են՝ որևէ հնարավորություն չտալով բասկերին🎥

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի կենտրոնական հանդիպումներից մեկի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» Թուրինի «Ալյանց» մարզադաշտում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Այս հանդիպումը պետք է կայանար Իսպանիայում՝ Սան Սեբաստիանում, սակայն, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, Իսպանիան Մեծ Բրիտանիայի համար փակ է բոլոր տեսակի հաղորդակցությունների համար, այդ պատճառով էլ ՈՒԵՖԱ-ն հանդիպման վայրը փոխեց՝ տանելով Թուրին։ «Կարմիր սատանաները» խաղը բավական ակտիվ սկսեցին և […]

GOLAZOOO! Շաբաթվա լավագույն թոփ-10 գոլերն՝ ըստ Interfootball-ի N4🎥

Interfootball -ը շարունակում է ներկայացնել անցնող շաբաթվա լավագույն թոփ-10 գոլերը։ Նախորդ շաբաթ Telegram-ի մեր ալիքում անցկացված քվեարկության արդյունքում լավագույն գոլ ճանաչվեց «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբայի՝ «Գրանադայի» դարպասն ուղարկած հետևյալ գնդակը․ Ավանդույթի համաձայն՝ Interfootball-ի Telegram-ի ալիքում կրկին կանցկացվի քվեարկություն՝ պարզելու շաբաթվա լավագույն գոլը։ Մեր Telegram-ի ալիքին կարող եք միանալ այս հղումով՝ https://t.me/Interfootball_am։ Փետրվարի 10-18-ն ընկած ժամանակահատվածի […]

Լացիոյին միանգամից երկու տեխնիկական պարտություն է սպառնում

«Լացիոն», հնարավոր է, Ա սերիայի շրջանակում պատժվի միանգամից երկու տեխնիկական պարտությամբ։ Խոսքը ներքին առաջնության 6-րդ և 7-րդ տուրերի հանդիպումների մասին է, որոնց շրջանակում «Լացիոն» համապատասխանաբար մրցել է «Տորինոյի» (4։3) և «Յուվենտուսի» (1։1) դեմ։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, հռոմեական ակումբը կասկածվում է Covid-19-ի կանոնակարգը խախտելու և ֆուտբոլիստների դրական թեստերը կեղծելու համար։ […]

Հալանդը շարունակում է պատմություն կերտել՝ սահմանելով հերթական տպավորիչ ռեկորդը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթեց «Սևիլիային»։ Այդ հանդիպման հերոսը դարձավ դորտմունդյան ակումբի 20-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդը, ով դարձավ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, նորվեգացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի շրջանակում ընդհանուր առմամբ մասնակցել է 13 հանդիպման և արդեն դարձել է 18 գոլի հեղինակ։ […]

Սիթին ճախրում է․ «քաղաքաբնակները» էլ ավելի ամրապնդվեցին առաջին հորիզոնականում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 16-րդ տուրից հետաձգված «Էվերտոն» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։ Այս խաղը պետք է կայանար դեռևս 2020 թվականի դեկտեմբերին, սակայն, մանկունյական ակումբի կազմում կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով, այն հետաձգվեց։ Հանդիպումը, ինչպես և ենթադրվում էր, անցավ մանկունյական ակումբի առավալությամբ, որը ողջ հանդիպման ընթացքում պարզապես որևէ հնարավորություն չտվեց «իրիսներին»՝ հաղթելով 3։1 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի […]

1 1,446 1,447 1,448 1,449 1,450 1,924