Թրիլլեր Բեռնում․ Յանգ Բոյսն ու Բայերը 7 գոլ խփեցին 🎥

Թրիլլեր Բեռնում․ Յանգ Բոյսն ու Բայերը 7 գոլ խփեցին 🎥

19/02/2021 - 00:03

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում շվեյցարական «Յանգ Բոյսը» Բեռնում մրցեց «Բայերի» դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսում «Յանգ Բոյսի» ֆուտբոլիստները գրեթե կատարյալ հանդիպում անցկացրին և նախքան ընդմիջման գնալը 3 անգամ գրավեցին Լևերկուզենից ժամանած հյուրերի դարպասը։

Գոլերը գրանցվեցին 3-րդ, 19-րդ և 44-րդ րոպեներին, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին համապատասխանաբար Քրիստիան Ֆասնախտը, Թեոսոն Սիբաչոն և Էլիա Մեշակը։

Նման շոկային առաջին կեսից հետո դժվար էր պատկերացնել, որ «Բայերի» ֆուտբոլիստները կկարողանան վերադարձնել ոչ միայն այս հանդիպման, այլև ողջ դիմակայության ինտրիգը, սակայն դա նրանց հաջողվեց, քանի որ երկրորդ խաղակեսում լրիվ հակառակ պատկերն էր դաշտում, և «ասպիրինայինները» ընդամենը 19 րոպեի ընթացքում հետ բերեցին կորցրածը։

Նախ 48 ու 52-րդ րոպեներեին երկու անգամ աչքի ընկավ Պատրիկ Շիկը, ապա 68-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Մուսա Դիաբին լուսատախտակին վառեց 3։3 հաշիվը։

Ամեն դեպքում, Պետեր Բոսի սաներին վիճակված չէր այս խաղում գոնե չպարտվել, քանի որ շվեյցարացիներն ավելի համառ գտվեցին և 89-րդ րոպեին, ի վերջո, խփեցին հաղթական գնդակը․ Թեոն Սիբաչոն իր անվան դիմաց դուբլ գրանցեց և «Յանգ Բոյսին» պատասխան խաղից առաջ փոքրիկ առավելություն տվեց։

Այսպիսով, «Յանգ Բոյսը» դրամատիկ պայքարում հաղթեց 4։3 հաշվով։

Հավելենք, որ կողմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 26-ին, իսկ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023