Author Archives: Miqayel

Մադրիդում թեժ էր! Վինիսիուսը կարևոր միավոր փրկեց Ռեալի համար🎥

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում նախաձեռնությունն ամբողջությամբ մադրիդյան ակումբի ձեռքում էր։ Զինեդին Զիդանի սաներն ունեին տեսանելի տարածքային և խաղային առավելություն՝ ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր։ Կարելի է, հատկապես, հիշատակել Մարիանո Դիասի վրիպումը, երբ 22-րդ րոպեին Իսկոյից ստացած փոխանցումից հետո […]

Վան-Բիսական, հնարավոր է, փոխի քաղաքացիությունը ու հանդես գա այլ հավաքականի կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» աջ պաշտպան Արոն Վան-Բիսական հայտնվել է անորոշ վիճակում։ Բանն այն է՝ ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, ֆուտբոլիստը ցանկանում է հրաժարվել Անգլիայի քաղաքացիությունից, եթե հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը շարունակի անտեսել նրան ու չհրավիրել «երեք առյուծների» շարքեր։ Սպասվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը կգնա այդ քայլին, եթե բաց թողնի նաև մարտ ամսին կայանալիք աշխարհի առաջնության […]

Ռեալ Մադրիդ – Ռեալ Սոսիեդադ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռեալ Սոսիեդադին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Բարսելոնան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված վերջին իրադարձությունների հետ

Մատրի 1-ին հայտնի դարձավ, որ Կատալոնիայի իրավապահ մարմինները, «Բարսագեյթ» գործի հետ կապված, «Բարսելոնայի» գլխավոր գրասենյակում խուզարկություն են անցկացրել, ինչից հետո ձերբակալվել են ակումբի նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն , նախկին գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն և նախկին իրավաբան Ռոման Գոմես Պոնտին։ Այդ իրադարձություններից հետո «Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․ «Այսօր «Նոու Կամպ» մարզադաշտում տեղի ունեցած […]

Փյունիկը վերջապես հաղթում է և լքում վերջին հորիզոնականը🎥

VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 16-րդ տուրի հերթական հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին առաջնության երկու հետնապահները․ «Շիրակը» Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մրցեց «Փյունիկի» դեմ։ Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, իսկ երկրորդ կեսի հենց մեկնարկում՝ 56-րդ րոպեին, «Փյունիկի» ֆուտբոլիստներն առաջ անցան հաշվի մեջ։ Եղիշե Մելիքյանի սաները տուգանային հարվածի իրավունք էին ստացել․ գնդակին […]

Բարտոմեուն և Բարսայի մի շարք այլ նախկին աշխտակիցներ ձերբակալվել են

Այսօր՝ մարտի 1-ին, հայտնի դարձավ, որ Կատալոնիայի իրավապահ մարմինները , «Բարսագեյթ» գործի հետ կապված, խուզարկություն են անցկացրել «Բարսելոնայի» գլխավոր գրասենյակում։ Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, այդ գործի հետ կապված՝ ձերբակալվել են «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, ակումբի նախկին գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն, ինչպես նաև իրավաբան Ռոման Գոմես Պոնտին։ Ըստ հետաքննության՝ Բարտոմեուն ակումբի անունից գործարքներ […]

Ոստիկանությունը խուզարկել է Բարսելոնայի գլխավոր գրասենյակը

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, այսօր՝ մարտի 1-ի առավոտյան, Կատալոնիայի ոստիկանությունը խուզարկել է «Բարսելոնայի» գլխավոր գրասենյակը ։ Աղբյուրը նշում է, որ այդ խուզարկությունը կապված է այն սկանդալի հետ, որը սկսվել է 2020 թվականի փետրվարին և ստացել է «Բարսագեյթ» անվանումը։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ կատալոնական ակումբը համագործակցում է I3 Ventures ընկերության հետ, որն աշխատում էր սոցցանցերում […]

Ո՞վ է լինելու Բարսայի գլխավոր մարզիչը, եթե Լապորտան հաղթի նախագահական ընտրություններում

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան նշել է, թե ում է պատրաստվում գլխավոր մարզիչ նշանակել, եթե ընտրվի նախագահի պաշտոնում։ Ինչպես տեղեկացնում է RAC1-ը, Լապորտան ընտրվելու դեպքում գլխավոր մարզչի պաշտոնում պատրաստվում է նշակել «Արսենալի» ներկայիս գլխավոր մարզիչ Միկել Արտետային։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Լապորտան 38-ամյա բասկ մասնագետին դիտարկում է որպես Ռոնալդ Կումանի ամենահավանական փոխարինող։ Միկել Արտետան «Բարսելոնայի» սան և […]

Դինամոյի 17-ամյա հայազգի կիսապաշտպանի հիանալի գոլն Ախմատի դարպասը 🎥

Գրեթե եռամսյա դադարից հետո վերսկսվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան, որի 20-րդ տուրի շրջանակում Մոկսվայի «Դինամոն» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Ախմատին»։ Մոսկովյան ակումբի հաղթանակը կերտողներից մեկը դարձել է 17-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Զախարյանը 7-րդ րոպեին հարձակման աջ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց, ինչից հետո տանտերերի պաշտպաններից Վիլկեր Անխելը ձեռքով խաղաց․ նշանակվեց 11-մետրանոց […]

Ատլետիկոն իր ոճի մեջ էր․ «հնդկացիները» փորձում են վերականգնել սասանված հեղինակությունը🎥

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Առաջին խաղակեսում «դեղին սուզանավն» ավելի լավ տեքս ուներ և փորձում էր օգտվել մադրիդյան ակումբի ոչ այդքան վստահ խաղից։ Ունայի Էմերիի սաների գրոհները շատ ավելի վտանգավոր էին։ «Վիլյառեալն» ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն «Ատլետիկոյի»՝ առաջին կեսում ստեղծած միակ իրական գոլային պահն […]

1 1,438 1,439 1,440 1,441 1,442 1,924