Author Archives: Miqayel

Բարսելոնայի 18-ամյա տաղանդի տպավորիչ գոլն Օսասունայի դարպասը🎥

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Օսասունայի» նկատմամբ։ Կատալոնական ակումբի երկրորդ գնդակն իր անվան դիմաց գրանցեց փոխարինման դուրս եկած 18-ամյա կիսապաշտպան Իլայշ Մորիբան՝ դառնալով բավական տպավորիչ գոլի հեղինակ։ Հատկանշական է, որ Մորիբան «Բարսելոնայի» գլխավոր թիմի կազմում խփեց իր անդրանիկ գոլը: Նշենք, որ Իլայշ Մորիբան ծնվել է 2003 թվականի […]

Մորատան փայլում է, Յուվեն՝ ամրապնդվում երրորդ հորիզոնականում🎥

Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկը կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, որտեղ «Յուվենտուսը» մրցեց «Լացիոյի» դեմ։ Խաղը մեկնարկեց հռոմեական ակումբի առավելությամբ և վերահսկողությամբ, որի ֆուտբոլիստներն արդեն 9-րդ րոպեին կարող էին բացել հանդիպման հաշիվը։ «Արծիվները» նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել, սակայն Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի հարվածը մի փոքր շեղությամբ լքեց դաշտի դիմային գիծը։ 14-րդ րոպեին […]

Լևա vs Հալանդ🔥 Բավարիան ֆանտաստիկ comeback է անում🎥

Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում կայացավ հերթական Der Klassiker -ը․ «Բավարիան» Մյունխենում ընդունեց Դորտմունդի «Բորուսիային»։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 9-րդ րոպեին «Բորուսիան» հաղթում էր 2։0 հաշվով, իսկ դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը։ Նորվեգացի հարձակվողը, Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում անցկացրած 19 խաղից հետո, խփել է նույնքան գնդակ և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ […]

Բավարա – Բորուսիա Դորտմունդ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում կկայանա հերթական Der Klassiker-ը․ «Բավարիան» Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կընդունի «Բորուսիա Դորտմունդին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։30, որի ուղիղ հեռարձակման կարող եք հետևել այստեղ։ Թիմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով․

Պելեն նշել է, թե ով է իր հետնորդը

Ֆուտբոլի լեգենդ Պելեն նշել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին տեսնում է որպես իր հետրոդ․ «Չեմ կատակում․ Մբապեն, իրոք, կարող է դառնալ իմ հետնորդը։ Ես շատ բան եմ տեսնում նրա՝ արագությամբ խաղալու ունակության մեջ։ Նա հարձակվող է, ով արագ է մտածում։ Երբ նա ստանում է գնդակը, գիտի, թե ինչ պետք է անել, ուր գնալ և […]

Օզիլը ծանր վնասվածք է ստացել՝ շարքից դուրս մնալով տևական ժամանակով

Թուրքական Սուպերլիգայի 28-րդ տուրի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Ֆեներբախչեն» չկարողացավ կոտրել «Անթալիասպորի» դիմադրությունը․ գրանցվեց 1։1 հաշիվ։ Այդ հանդիպման երկրորդ խաղակեսի միջնամասում ծանր վնասվածք ստացավ «Ֆեների» կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ում խաղադաշտից հեռացրին պատգարակով։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ 32-ամյա ֆուտբոլիստի մոտ հայտնաբերել է ոտնաթաթի ներքին և արտաքին կապանների մասնակի խզվածքներ, ինչի […]

Կրոս․ «Ես շատերի համար դարձա նացիստ, երբ ասացի, որ Օզիլի՝ հավաքականից հեռանալը դուրս չի եկել»

«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Գերմանիայի հավաքականի երկրպագուների՝ իր հասցեին հնչեցրած քննադատության մասին․ «2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո ես հայտարարեցի, որ Մեսութ Օզիլի՝ հավաքականից հեռանալն ինձ այնքան էլ դուր չի եկել, ինչից հետո շատերն սկսեցին ինձ համարել նացիստ։ Շատերին թվում էր, թե ինձ կարելի է անվանել, ինչպես ուզում են, սակայն ես հաղթահարեցի այդ ամենը։ […]

Պաշտոնական․ փոփոխվել է ձեռքով խաղի կանոնը

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը՝ IFAB-ը , որը սահմանում և հաստատում է ֆուտբոլային օրենքները, փոփոխել է ձեռքով խաղի կանոնը։ Ինչպես տեղեկացնում է IFAB-ի պաշտոնական կայքը, ըստ նոր օրենքի՝ եթե գոլային գրոհի ժամանակ գնդակը պատահաբար դիպչում է հարձակվող կողմի որևէ ֆուտբոլիստի ձեռքին, այլևս չի համարվելու կանոնների խախտում։ Այս օրենքը պաշտոնապես ուժի մեջ է մտնելու սույն թվականի հուլիսի […]

Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց վրացիներից 🎥

Ֆուտզալ Եվրո-2022-ի որակավորման խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Վրաստանի ընտրանու դեմ։ Ցավոք, մեր տղաների խաղն այսօր ընդհանրապես չստացվեց, իսկ մրցակցի մոտ, ընդհակառակը, ստացվեց ամեն ինչ․ վերջինները հաղթեցին մեր ընտրանուն 5։0 հաշվով։ Հանդիպման հերոսներ դարձան Էլիսանդրոն և Արչիլ Սեբիսկսվերդաձեն՝ դառնալով համապատասխանաբար հեթ-տրիկի և դուբլի հեղինակ։ Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը մնաց 1 […]

Ֆուտզալ. Վրաստան – Հայաստան. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ֆուտզալի Եվրո-2022-ի որակավորման խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում կմրցի Վրաստանի հավաքականի դեմ։ Հանդիպման մեկնարկը նապատեսված է Երևանի ժամանակով 18:15, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Youtube-ի պաշտոնական ալիքում։ Հավաքականները խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

1 1,434 1,435 1,436 1,437 1,438 1,924