Օզիլը ծանր վնասվածք է ստացել՝ շարքից դուրս մնալով տևական ժամանակով

Օզիլը ծանր վնասվածք է ստացել՝ շարքից դուրս մնալով տևական ժամանակով

05/03/2021 - 23:04

Թուրքական Սուպերլիգայի 28-րդ տուրի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Ֆեներբախչեն» չկարողացավ կոտրել «Անթալիասպորի» դիմադրությունը․ գրանցվեց 1։1 հաշիվ։

Այդ հանդիպման երկրորդ խաղակեսի միջնամասում ծանր վնասվածք ստացավ «Ֆեների» կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ում խաղադաշտից հեռացրին պատգարակով։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ 32-ամյա ֆուտբոլիստի մոտ հայտնաբերել է ոտնաթաթի ներքին և արտաքին կապանների մասնակի խզվածքներ, ինչի պատճառով նա խաղադաշտ կվերադառնա միայն 6 շաբաթ անց։

Հատկանշական է, որ Օզիլը վերջերս է «Ֆեներբախչեի» հետ պայմանագիր կնքել, որի կազմում ընդհանուր առամամբ մասնակցել է 7 հանդիպման՝ աչքի չընկնելով որևէ արդյունավետ գործողությամբ։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023