Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց վրացիներից 🎥

Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց վրացիներից 🎥

05/03/2021 - 19:50

Ֆուտզալ Եվրո-2022-ի որակավորման խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Վրաստանի ընտրանու դեմ։

Ցավոք, մեր տղաների խաղն այսօր ընդհանրապես չստացվեց, իսկ մրցակցի մոտ, ընդհակառակը, ստացվեց ամեն ինչ․ վերջինները հաղթեցին մեր ընտրանուն 5։0 հաշվով։

Հանդիպման հերոսներ դարձան Էլիսանդրոն և Արչիլ Սեբիսկսվերդաձեն՝ դառնալով համապատասխանաբար հեթ-տրիկի և դուբլի հեղինակ։

Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը մնաց 1 միավորով և եզրափակում է 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Վրաստանի ընտրանին, վաստակած 4 միավորով, բարձրացավ 2-րդ հորիզոնական։

Այս խմբի հաջրոդ հանիպումը կկայանա մարտի 6-ին․ Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ կմրցի խմբի բացահայտ ֆավորիտ Ռուսաստանի հավաքականի դեմ։

Հավելենք, որ Ռուբեն Նազարեթյանի սաներն արդեն մարտի 10-ին Երևանում 4-րդ տուրի շրջանակում կրկին կմրցեն Վրաստանի հավաքականի դեմ։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023