Author Archives: Miqayel

Պորտուգալիայի հավաքականը հաղթեց ադրբեջանցիներին🎥

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 1-ին տուրում Պորտուգալիայի հավաքականը A խմբի շրջանակում մրցեց Ադրբեջանի հավաքականի դեմ։ Հավելենք, որ այս հանդիպումը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում։ Այս խաղում կար բացահայտ ֆավորիտ, և գրեթե ողջ հանդիպումն անցավ Պորտուգալիայի հավաքականի տոտալ առավելությամբ, սակայն, չնայած այդ առավելությանը, Ֆերնանդու Սանտուշի սաներն ընդամենը մեկ գնդակ ուղարկեցին մեր ոչ […]

Ուկրաինացիները հերթական անակնկալն են մատուցում․ Դեշամի սաներն իրենց նման չէին 🎥

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 1-ին տուրի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Ուկրաինայի ընտրանու դեմ։ Խաղի մեկնարկում ֆրանսիացիները տեսանելի առավելություն ունեին, ինչի արդյունքում էլ 19-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ պտտեցրած հարվածով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը։ Նախքան ընդմիջման գնալն էլ Դիդիե Դեշամի սաները կարող էին ավելի մեծացնել իրենց առավելությունը, սակայն […]

Կևին դե Բրոյնեն և ընկերները հիանալի մեկնարկեցին որակավորման փուլը🎥

2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի 1-ին տուրում Բելգիայի հավաքականը E խմբի շրջանակում Բրյուսելում մրցեց Ուելսի հավաքականի դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ վալիացիներն արդեն 10-րդ րոպեին Հարի Վիլսոնի գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։ Հավելենք, որ Վիլսոնին գոլային փոխանցում կատարեց Գարեթ Բեյլը։ Արագ բաց թողած գոլը Ռոբերտո Մարտինեսի թիմին սթափեցրեց, և նրա […]

Յուվենտուսը պատրաստ է Ռոնալդուին վաճառել անհավանական ցածր գնով

Շարունակվում են այն խոսակցությունները, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռանալու է ակումբից։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, իտալական ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է ստանալ 25 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ ՝ «բյանկոներիները» պատրաստ են բաժանվել 36-ամյա ֆուտբոլիստից, քանի որ կողմերի միջև համագործակցության դիմաց «Յուվենտուսը» յուրաքանչյուր տարի Ռոնալդուին վճարում է 86 մլն եվրո, այդ պատճառով էլ Կրիշտիանուի […]

Գրիզմանի պտտեցրած հարվածով հիասքանչ գոլը Ուկրաինայի հավաքականի դարպասը🎥

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 1-ին տուրի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը Փարիզում մրցում է Ուկրաինայի հավաքականի դեմ։ Հանդիպման 19-րդ րոպեին ֆրանսիացիների հարձակվող Անտուան Գրիզմանը պտտեցրած հարվածով դարձավ պարզապես անզուգական գոլի հեղինակ՝ բացելով խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պաշտոնական․ Արարատ-Արմենիան նոր գլխավոր մարզիչ ունի

Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, երևանյան ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Անատոլի Բայդաչնին ։ «Հարգելի ֆուտբոլասերներ, տեղեկացնում ենք, որ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուս մասնագետ Անատոլի Բայդաչնին։ Բայդաչնին նախկինում մարզել է «Ֆակելը», «Թերեքը», «Ռոստելմաշը», «Չերնոմորեցը», «Ժեմչուժինան», Բելառուսի հավաքականն ու մի շարք այլ ակումբներ: 68-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է «Ռոստովը»,- նշված է […]

Կապառոս․ «Մենք հիանալի թիմ ունենք, և հենց դա է մեր ուժը»

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ԱԱ 2022-ի որակավորման J խմբի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 24-ին, Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Հովհաննես Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ -Հովհաննես, լավ մարզավիճակում ես գտնվում և մշտապես խաղում «Անորտոսիսի» կազմում։ Ի՞նչ ակնկալիքներ կան առաջիկա խաղերից։ -Ճիշտ […]

Կումանն ու Լապորտան հանդիպել են․ մանրամասներ են հայտնի դարձել

Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ հղում կատարելով կատալոնական TV3 հեռուստաընկերությանը, «Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտան մարտի 23-ին հանդիպել է ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ և քննարկել մի շարք կարևոր հարցեր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը հոլանդացի մասնագետի ապագայի հարցում համաձայնության են հասել․ վերջինս «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում կմնա նաև հաջորդ մրցաշրջանում։ Բացի դրանից, Mundo Deportivo-ին հաջողվել է […]

Սուարես․ «Դիտում եմ Բարսայի խաղերը և մշտապես կապի մեջ եմ Մեսսիի հետ»

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, որ մինչ այժմ դիտում է իր նախկին ակումբի՝ «Բարսելոնայի» հանդիպումները, ինչպես նաև մշտապես կապի մեջ է Լեո Մեսսիի հետ․ «Ես նայում եմ «Բարսելոնայի» հանդիպումները, քանի որ սիրում եմ դիտել ֆուտբոլ և հիանում եմ այն ակումբով, որի գույները պաշտպանել եմ։ Գիտեմ, որ «Բարսելոնայում» ինձ սիրում են։ Ես ինքս երախտապարտ […]

Բավարիան բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի հետ

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բավարիան» հետաքրքրված է «Ռեալի» եզրային ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսի ծառայություններով։ Հայտնի է, որ Վասկեսի ու «Ռեալի» միջև գործող պայմանագիրը 2021 թվականի հունիսի 30-ին ավարտվում է, իսկ «արքայական» ակումբը ցանկանում է երկարաձգել այն՝ կատարելով առաջարկ, որը, սակայն չի գոհացրել 29-ամյա ֆուտբոլիստին, և Վասկեսը չի շտապում կնքել նոր պայամանագիր հարազատ ակումբի հետ։ Վասկեսի որոշման […]

1 1,417 1,418 1,419 1,420 1,421 1,925