Պաշտոնական․ Արարատ-Արմենիան նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական․ Արարատ-Արմենիան նոր գլխավոր մարզիչ ունի

25/03/2021 - 00:25

Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, երևանյան ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Անատոլի Բայդաչնին ։

«Հարգելի ֆուտբոլասերներ, տեղեկացնում ենք, որ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուս մասնագետ Անատոլի Բայդաչնին։

Բայդաչնին նախկինում մարզել է «Ֆակելը», «Թերեքը», «Ռոստելմաշը», «Չերնոմորեցը», «Ժեմչուժինան», Բելառուսի հավաքականն ու մի շարք այլ ակումբներ:

68-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է «Ռոստովը»,- նշված է «Արարատ-Արմենիայի» պաշտոնական հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ վերջերս «Արարատ-Արմենիայի» ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնից պաշտոնանկ արեց Դավիդ Կամպանյային, իսկ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արմեն Ադամյանը։

«Արարատ-Արմենիան» VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 14 խաղից հետո վաստակել է 25 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Արարատին» զիջելով 3 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023