«Արսենալը» չկարողացավ հաղթել 10 հոգով խաղացող «Չելսիին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Արսենալն» ու «Չելսին» լոնդոնյան դերբիում ոչ-ոքի (1:1) գրանցեցին։ «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում կայացած խաղում «ազնվականները» Մոյզես Կայսեդոյի կարմիր քարտից հետո` 38-րդ րոպեից, խաղում էին 10 ֆուտբոլիստով։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը նույնիսկ 10 ֆուտբոլիստով 48-րդ րոպեին Թրևո Չալոբայի գոլի շնորհիվ բացեց հաշիվը։ «Զինագործների» պատասխան գոլը 59-րդ րոպեին խփեց Միկել Մերինոն։ Հյուրերը խաղավերջում […]