Author Archives: Miqayel

Հոլանդն ԱՊԼ-ում խփած գոլերով շրջանցել է Ռոնալդուին, հավասարվել Դրոգբային 📸

«Վեսթ Հեմի» դեմ խաղում (3:0) «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դուբլ է գրանցել` Անգլիայի Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակով շրջանցելով Կրիշտիանու Ռոնալդուին, հավասարվել Դիդիե Դրոգբային։ Հոլանդն 114 խաղում խփել է 104 գոլ ու Պրեմիեր լիգայի պատմության մեջ լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացել 32-րդ տեղ։ «Չելսիի» նախկին հարձակվող Դրոգբան նույնքան գոլ խփել է 254 խաղում։ «Մանչեսթեր Յունայթեդի» […]

«Արսենալը» հաղթեց «Էվերթոնին»` վերադառնալով առաջին տեղ 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արսենալը» Լիվերպուլում 1:0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։ «Զինագործների» հաղթական գոլը 27-րդ րոպեին խփեց թիմի նորեկ Վիկտոր Դյոկերեշը։ Շվեդ ֆուտբոլիստը դարպասի գրավմամբ աչքի ընկան տևական դադարից հետո։ Նախորդ գոլը նա խփել էր նոյեմբերի 1-ին` «Բարնլիի» դեմ 10-րդ տուրի խաղում (2:0)։ Լոնդոնյան գրանդը 39 միավորով կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր […]

Բելինգհեն ու Մբապեն հաղթանակ պարգևեցին «Ռեալին» տարվա վերջին խաղում 🎥

Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Բեռնաբեու» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։ «Արքայական» ակումբի հաղթական գոլերը խփեցին Ջուդ Բելինգհեմն ու Կիլիան Մբապեն։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 42 միավորով երկրորդ տեղում է, «Սևիլիան»` 20 միավորով 9-րդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

«Յուվենտուսը» հաղթեց «Ռոմային»` կտրուկ մոտենալ լավագույն քառյակին 🎥

Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական դաշռում 2:1 հաշվով հաղթեց «Ռոմային»։ «Բիանկոներիից» հաղթական գոլերը խփեցին Ֆրանսիշկու Կոնսեյսաուն և Լոյի Օպենդան։ հյուրերից աչքի ընկավ Տոմազո Բալդանզին։ Թուրինյան գրանդը 29 միավորով 5-րդ տեղում է, «Ռոման»` 30 միավորով 4-րդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

«Լիվերպուլը» հաղթեց 9 ֆուտբոլիստով մնացած «Տոտենհեմին»` բարձրանալով 5-րդ տեղ 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ Մերսիսայդյան գրանդից գոլերը խփեցին թիմի նորեկներ Ալեքսանդր Իսակն ու Ուգո Էկիտիկեն։ Իսակն ընդմիջմանը փոխարինման մտավ, 56-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, սակայն այդ դրվագում ցավալի վնասվածք ստացավ ու խաղադաշտում տեղը զիջեց Ժերեմի Ֆրիմպոնգին։ Էկիտիկեին գոլային փոխանցում կատարեց «Լիվերպուլի» ևս մեկ նորեկ Ֆլորիան Վիրցը, որը Պրեմիեր […]

Խավի Սիմոնսի կոպտագույն խախտումն ու կարմիր քարտը «Լիվերպուլի» դեմ խաղում 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական դաշտում մրցում է «Լիվերպուլի» դեմ։ Լոնդոնյան ակումբի նորեկ Խավի Սիմոնսը կոպտագույն խախտում թույլ տվեց մրցակցի ագագ Վիրջիլ վան Դեյկի նկատմամբ։ Գլխավոր մրցավար Ջոն Բրուքսը դիտեց դրվագի կրկնապատկերը` 33-րդ րոպեին կարմիր քարտ ցույց տալով նիդերլանդցի ֆուտբոլիստին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Պաշտոնական. ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է կիրառել «Ալ Նասրի» նկատմամբ

ՖԻՖԱ-ն «Ալ Նասրին» զրկել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստներ ձեռք բերելու իրավունքից, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Mundo Deportivo-ն գրում է, որ ՖԻՖԱ-ի այս պատժամիջոցը կարող է կապված լինել սաուդյան ակումբի` «Մանչեսթեր Սիթիի» հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորության հետ։ «Ալ Նասրն» Էմերիկ Լապորտի տրանսֆերի համար մանկունիական գրանդին դեռ պարտք է 9 միլիոն եվրո։ Այդ գումարը […]

«Ման. Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»` բարձրանալով առաջին տեղ 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։ Մանունիական գրանդից դուբլ գրանցեց Էրլինգ Հոլանդը, որը 19 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Տիջանի Ռեյնդերսը։ «Սիթին» 37 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղ նահանջած «Արսենալն» ունի 36 միավոր, սակայն «զինագործներն» այս […]

Պաշտոնական. Տիագո Սիլվան վերադարձավ եվրոպական ֆուտբոլ 📸

Լեգենդար պաշտպան Տիագո Սիլվան տեղափոխվել է «Պորտու», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Համաձայնագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։ 41-ամյա ֆուտբոլիստը «Պորտուում» հանդես է եկել նաև 2005թ. հունվարից հուլիս։ Նա պորտուգալական ակումբի երկրորդ թիմում մասնակցել է 14 հանդիպման։ Սիլվայի նախորդ ակումբը բրազիլական «Ֆլումինենսեն» էր, որտեղից […]

«Չելսին» երկու գնդակ հետ բերեց` ոչ-ոքի գրանցելով «Նյուքասլի» հետ 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեց «Նյուքասլի» հետ։ Տանտերերը Նիկ Վոլթեմադեի դուբլից հետո արդեն 20-րդ րոպեին հաղթում էին 2:0 հաշվով, բայց երկրորդ խաղակեսում «ազնվականները» կարողացան փրկել հանդիպումը։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմի գոլերը խփեցին Ռիս Ջեյմսն ու Ժոաո Պեդրոն։ Բրազիլացի ֆուտբոլիստին, ի դեպ, ասիստ կատարեց լոնդոնյան ակումբի դարպասապահ Ռոբերտ Սանչեսը։ «Չելսին» […]

1 98 99 100 101 102 2,103