Ռեալն ու Բորուսիան Բելինգհեմի գործարքի շրջանակում փոխանակում չեն իրականացնի
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։
Կային խոսակցություններ, որ գործարքի շրջանակում «արքայական» ակումբը, հնարավոր է, ներառի նաև Բրահիմ Դիասի տրանսֆերային իրավունքները, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանի» կազմում։
Այդուհանդերձ, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը փոխանակում չեն իրականացնելու այս գործարքի շրջանակում։
Աղբյուրի փոխանցմամբ` «Ռեալն» անգլիացի ֆուտբոլիստին գնելու համար պատրաստում է առաջին պաշտոնական առաջարկը։
Սպասվում է, որ գործարքը «սերցուքայինների» համար 100 մլն եվրոյից ավելի է արժենալու, որին մաև տարբեր հավելավճարներ են ավելանալու։
Հավելենք, որ «Ռեալը» Բելինգհեմի հետ անձնական պայմանագիր է համաձայնեցրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Ավելացնենք, որ Բելինգհեմը «Բորուսիայի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հուլիսից` անցկացրած 132 խաղում դառնալով 24 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Բրահիմ Դիաս, Միլան, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ