Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Վլահովիչի ծառայություններով
«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխի ակումբային գրանցումը:
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, սերբ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և «Նյուքասլը»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե «Յուվենտուսն» ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր, ապա ակումբը կդիտարկի 23-ամյա ֆուտբոլստին վաճառելու տարբերակները:
Նշվում է, որ «բյանկոներիները» Վլահովիչի վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 60-70 մլն եվրո:
Հատկանշական է, որ սերբ ֆուտբոլիստը դժգոհ է իր կարգավիճակից, քանի որ հաճախ է հանդիպումներն սկսում պահեստայինների նստարանից կամ փոխարինվում դրանց ընթացքում:
Հավելենք, որ Վլահովիչն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Դուշան Վլահովիչ, Մանչեսթեր-Յունայթեդ, Յուվենտուս, Նյուքասլ, Չելսի, տրանսֆերներ