Դրամա Սպլիտում. Ուելսը 90+3-րդ րոպեին խուսափեց պարտությունից Խորվաթիայի դեմ խաղում🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Ուելսի հավաքականը Սպլիտի «Պոլյուդ» մարզադաշտում D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Խորվաթիայի ընտրանու դեմ:
Չնայած հանդիպման ողջ ընթացքում Զլատկո Դալիչի թիմն ուներ տոտալ առավելություն և 28-րդ րոպեից էլ Անդրեյ Կրամարիչի խփած գոլի շնորհիվ հաղթում էր 1:0, միևնույն է, խորվաթները չկարողացան պահպանել ձեռք բերած առավելությունը:
Երբ թվում էր՝ ամեն դեպքում, տանտերերը կհաղթեն, 90+3-րդ րոպեին «վիշապներն» իրենց ունեցած միակ իրական գոլային պահը վերածեցին դարպասի գրավման ու ոչ-ոքի կորզեցին. հերոսացավ Նեյթան Բրոդհեդը:
Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ Ուելսի դարպասապահ Դենի Ուորդը՝ կատարելով 7 սեյվ:
Այսպիսով, գրանցվեց բավական անակնկալ արդյունք. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշիվը:
Հիշեցնենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեյ Կրամարիչ, Դենի Ուորդ, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Խորվաթիայի հավաքական, Նեյթան Բրոդհեդ, Ուելսի հավաքական