Վոլքերը հարբած վիճակում բարում բոլորի ներկայությամբ ցույց է տվել իր առնանդամը 📸🎥
«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Կայել Վոլքերը հայտնվել է սկանդալի եզրին։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ն, անցնող կիրակի` մարտի 5-ին, 32-ամյա պաշտպանն ընկերների հետ եղել է Մանչեսթերի բարերից մեկում, որտեղ նա չարաշահել է ալկոհոլը։
Հարբած վիճակում Վոլքերն սկսել է պարել բարում գտնվող աղջիկներից մեկի հետ՝ համբուրելով ու դիպչելով նրա կրծքերին։
Բարի տեսախցիկները ֆիքսել են նաև, որ ինչ-որ պահի Վոլքերը մյուս այցելուների աչքի առաջ հանել է մարզահագուստի տաբատը և ցույց տվել իր առնանդամը։
Վոլքերի ընկերներից մեկի կինն այդ պահին սկսել է բարձր ծիծաղել և մատով ցույց տալ անգլիացի ֆուտբոլիստին, ինչն ուրախացրել է բոլորին։
Նշվում է, որ Վոլքերի կինն` Էնին, այդ երեկո չի եղել ամուսնու հետ։
Հաղորդվում է, որ դեպքի առթիվ ոստիկանությունը, հնարավոր է, հարցաքննի 32-ամյա ֆուտբոլիստին` անպարկեշտության մեղադրանքով։
Հատկանշական է, որ, ըստ Մեծ Բրիտանիայի քրեական օրենսդրության, սույն հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը 2 տարի ազատազրկումն է։
«Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է կատարվածի առթիվ որևէ մեկնաբանություն տալ, բայց, ինչպես հայտնում է The Guardian-ը, «քաղաքաբնակները» կարծում են, որ Կայել Վոլքերի անձնական կյանքը միայն իր գործն է։
Ֆուտբոլիստի ներկայացուցիչները նույնպես հրաժարվել են որևէ մեկնաբանել կատարվածը։
Հիշեցնենք, որ Կայել Վոլքերը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից` անցկացրած 236 խաղում դառնալով 6 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Կայել Վոլքեր, Մանչեսթեր-Սիթի