Կիլիան Մբապեն դարձավ ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 26-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց «Նանտին»։
Փարիզյան ակումբի կազմից 90+1-րդ րոպեին աչքի ընկավ Կիլիան Մբապեն` դնելով հանդիպման վերջակետը։
24-ամյա հարձակվողը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում բոլոր մրցաշարերի շրջականում խփեց 201-րդ գոլը` դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։
Ֆրանսիացի ֆուտբոլիստն այդ ցուցանիշով շրջանցեց Էդինսոն Կավանիին, ով ՊՍԺ-ի կազմում դարձել է 200 գոլի հեղինակ։
Հատկանշական է, որ ուրուգվայցի հարձակվողին այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել 301, իսկ Մբապեին ընդամենը 247 հանդիպում։
Նշենք, որ «Նանտի» դեմ հանդիպումից հետո ՊՍԺ-ի ղեկավարությունը հատուկ միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում նաև լավագույն ռմբարկուի կոչումը հաստատող մրցանակ հանձնեցին Կիլիան Մբապեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդինսոն-Կավանի, Լիգա-1, Կիլիան-Մբապե, ՊՍԺ