Բորուսիա Դորտմունդը սահմանել է Ջուդ Բելինգհեմի հրաժարագինը
«Բորուսիա Դորտմունդը» կողմնորոշվել է ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հրաժարագնի հարցում։
Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը CaughtOffside-ի իր սյունակում գրել է, որ ռուրյան ակումբն անգլիացի ֆուտբոլիստին վաճառելիս հիմնվելու է Էնցո Ֆերնանդեսի` «Չելսի» տեղափոխության վրա և ցանկանում է նրա վաճառքից ստանալ նվազագույնը 121 մլն եվրո։
«Արդեն հայտնել ենք, որ Բելինգհեմի տրանսֆերի հարցում բանակցությունները կսկսվեն մարտ ամսին։
Բոլոր կողմերն ուշադիր հետևել են Էնցո Ֆերնանդեսի գործարքին։ «Բորուսիան» վստահ է, որ գործարքի շնորհիվ կունենա հենման կետ։ Այժմ «Բորուսիայի» ղեկավարները վստահ են, որ Բելինգհեմին 121 մլն եվրոյից ցածր գնով չեն վաճառի։
«Լիվերպուլն» այժմ գիտի, թե որքան գումար պետք է վճարի այս գործարքի դիմաց։ Որպեսզի նրանք գնեն Բելինգհեմին, պետք է վճարեն այնքան, որքան «Չելսին» Ֆերնանդեսի համար վճարեց»,- գրել է Ֆալկը։
Նշենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջուդ Բելինգհեմին իր շարքերում ցանկանում են տեսնել «Ռեալ Մադրիդը», «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էնցո Ֆերնանդես, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ