Երեկվա խաղերի տեսությունը ?
Պուլիշիչի հեթ-տրիկը, «Յուվեի» ու «Ինտերի» անակնալ ոչ-ոքիները, հիասթափեցնող Ռուրյան դերբի, Կովաչի թիմի խնդիրները, «Ատլետիկոյի» հաղթանակը ատլետների դերբիում
Երեկ տեղի ունեցան մի շարք կարևոր հանդիպումներ, որոնք ունեցան կարևոր նշանակություն ներքին առաջնություններում։ Անդարադառնանք դրանց առանձին-առանձին։ Գնացինք։
Անգլիական պրեմիեր լիգայի շրջանակներում «Չելսին» հյուրընկալվելիս 2։4 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բյորնլիի» նկատմամբ։ «Չելսին» բոլոր մրցաշարերը միասին վերցրած տարավ արդեն 7-րդ անընդմեջ հաղթանակը։ Ակնհայտ է, որ մրցաշրջանի մեկնարկում կապույտներին խանգարում էր խակաղցվածության պակասը, իսկ այժ Լեմպսի սաները պարզապես փայլում են դաշտում՝ խաղալով ներքևից կարճ ու արագ փոխանցումներով։ Խաղի իսկական հերոս դարձավ Քրիստիան Պուլիշիչն, ով մեկնարկային կազմում վերջին անգամ հայտնվել էր սեպտմեբերի 25-ին՝ իր հաշվին գրանցելով հետ-տրիկ։ «Չելսիի» կազմում մեկ գնդակ էլ հեղինակեց Վիլիանը։ Խաղավարտին մոտ, երբ արդեն հանդիման ելքը վճռված էր, Շոն Դայչի սաներին հաջողվեց 2 գնդակ հետ բերել․ գոլերի հեղինակներ դարձան Ջեյ Ռոդրիգեսն ու Դուայթ Մակնիլը։ «Չելսին» այս հաղթանակի շնորհիվ ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում, իսկ «Բյորնլին» 11-րդն է։
Ա Սերիայի 9-րդ տուրում առաջատարներ «Յուվենտուսն» ու «Ինտերը» անակնկալ ոչ-ոքիներ խաղացին «Լեչչեի» և «Պարմայի» համապատասխանաբար։ Երկու թիմերն էլ Չեմպոիննեի լիգյայում ծանր հանդիպումներ էին ունեցել և հավանաբար հոգնածության ֆոնին չկարողացան վաստակել հերթական 3 միավորները։
Արժե նշել նաև, որ երկու թիմերի կազմում էլ բացակայում էին մի շարք առաջատար խաղացողներ մասնավորապես՝ Ստեֆանո Սենսին, Ալեքսիս Սանչեսը, Կրիշտիանու Ռոնալդուն, Աարոն Ռեմզին և այլք։ Սակայն, ակնհայտ է, որ «Ինտերն» այս մրցաշրջանում ի վիճակի է Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ ձեռնոց նետել «Ծեր Սենյոռային»։
Այսպիսով, «ԻՆտերը» չկարողանալով օգտվել «Յուվեի» սայթաքումից՝ շարունակում է հետապնդել նրան։ «Յուվեն» 23 միավորով առաջատարն է, իսկ «Ինտերը» 1 միավոր պակաս ունի։ Այս սայթաքումներից այսօր կփորձի օգտվել «Ատալանտան»:
Լա Լիգայի այս տուրում հասկանալի պատճառներով իրենց հանդիպումը չեն անցկացնում «Ռեալը» և «Բարսան», որոնք պետք է մրցեին միմյանց դեմ։ Կլասիկոյի հետ ոչ մի հանդիպում չի կարող համեմատվել, սակայն երկու ատլետները՝ «Ատլետիկո Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն», բավականին հետաքրքիր հանդիպում ունեցան «Վանդա Մետրոպոլիտանոյում»։
«Ատլետիկոն», ամռանը գրեթե ամբողջությամբ կորցնելով իր պաշտպանական գիծը, շարունակ է զարմացնել այդ ֆազայում և 10 խաղում բաց է թողել ընդամենը 5 գնդակ։ Այս արդյունքը, միանշանակ, առաջնությունում լավագույն արդյունքն է։
Գայիսկա Գարիտանոն էլ «Ատլետիկից» իսկական կուռ համակարգ է ստաղծել ու ցանկացած թիմի համար իսկական գլխացավանք է դարձել։
Հավասար ընթացած խաղում մադրիդյան թիմին հաջողվեց 2 անպասխան գնդակ խփել, սակայն բասկյան ակումբն էլ ուներ բազմաթիվ պահեր, բայց հերթական անգամ փայլուն հանդիպում անցկացրեց Յան Օբլակն՝ որոշ դրվագներում փրկելով 100%-անոց գոլային իրավիճակներում։
«Ատլետիկոն» այս հաղթանակից հետո 19 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ «Ատլետիկը» 13 միավորով 10-րդ տեղում է։
Իսկ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում շարունակվում է իսկական խառնաշփոթը․ 10-րդ հորիզոնականում գտնվող «Հոֆֆենհայմը» առաջատար «Բավարիային» զիջում է ընդամենը 4 միավոր։
Գործող չեմպիոն «Բավարիան» այս տուրում սեփական հարկի տակ ընդունել էր մայրաքաղաքը ներկայացնող Բեռլինի «Ունիոնին» և հաղթեց 2։1 հաշվով։ Մյունխենյան ակումբը ունենալով բազմաթիվ գոլային պահեր՝ ընդամենը 2 անգամ կարողացավ գոլի հեղինակ դառնալ։ Նիկո Կովաչի սաների մոտ նկատելի է նաև թերացումներ պաշտանական գոտում․ նրանց մոտ բավականին նվազել է «չոր» հանդիպումների քանակը։ Այս մրցաշրջանում «Բավարիային» գոլեր են խփել այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Աուգսբուրգը» (2 գնդակ), «Հերտան» (2 գնդակ), «Պատերբորնը» (2 գնդակ), «Հոֆֆենհայմը» (2 գնդակ), «Մայնցը» (1 գնդակ), որոնց ավելացավ «Ունիոնը»: Այս խաղում նույնպես բավարական ակումբը կարող է զրկվել հաղթանակից, եթե մայրաքաղաքային ակումբի խաղացողները նշանակված 2 11 մետրանոցներից չիրացնեին միայն մեկը։
Այս տուրում կրկին գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողը Բունդեսլիգայի շրջանակներում արդեն 9 խաղ անընդմեջ դառնում է գոլի հեղինակ, ինչը նոր ռեկորդ է Բունդեսլիգայի պատմության ընթացքում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Պիեր-Էմերիկ Օբամեյանգին։ Նշենք նաև, որ այդ 9 խաղերում Լևանդովսկին հեղինակել է 13 գնդակ։
Իսկ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակներում Գելզենկիրխենում իրար դեմ էին դուրս եկել «Շալկեն» և «Բորուսիան»։ Չնայած գոլազուրկ ոչ-ոքիին, թիմերը ստեղծեցին բազմաթիվ պահեր, սակայն այդպես էլ չկարողացան գտնել դեպի դարպասը տանող բանալին։
Միանշանակ հաղթանակին շատ ավելի մոտ էին տանտերերն։ «Շալկեի» խաղացողների հարվածներից հետո 2 անգամ գնդակը դիպավ դարպասաձողին, մեկ անգամ էլ՝ «Բորուսիայի» պաշտպանը գնդակը հեռացրեց դատարկ դարպասից։
Այպիսով, հաղթելով «Ունիոնին», «Բավարիան» 18 միավորով ժամանակավորապես բարձրացավ 1-ին հորիզոնական, սակայն նրան կարող են շրջանցել «Վոլֆսբուրգը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան», ովքեր իրենց հանդիպումները կանցկացնեն այսօր։ «Բորուսիա Դորտմունդը» 16 միավորով 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Շալկեն» 15 միավորով՝ 7-րդ։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!
# Ա-սերիա, ԱՊԼ, Բունդեսլիգա, Լա-լիգա