Մարսելն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ավարտին հասցրել
«Բրագայի» կենտրոնական հարձակվող Վիտինիան (խմբ.` չշփոթել ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինայի հետ) կշարունակի «Մարսելի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց պրովանսյան ակումբը «Բրագային» կվճարի 30 մլն եվրո։
22-ամյա ֆուտբոլիստը «Մարսելի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ այս գործարքը դառնալու է «Մարսելի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
Մինչ այս պահը պրովանսյան ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերը Դմիտրի Պայետի գործարքն է եղել, ում 2017 թ. հունվարին «Վեսթ Հեմից» գնել է 29 մլն եվրոյի դիմաց։
Հավելենք, որ Վիտինիան «Բրագայի» սան է, որի կազմում անցկացրել է 67 հանդիպում` դառնալով 28 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրագա, Վիտինիա, տրանսֆերներ, Օլիմպիկ Մարսել, Ֆաբրիցո Ռոմանո