Չեմպիոնների լիգան վերադառնում է

Չեմպիոնների լիգան վերադառնում է

22/10/2019 - 18:05

Այսօր Չեպմիոնների լիգայի 3-րդ տուրի շրջանակներում կկայանան A, B, C և D խմբերի հանդիպումները։ Այսօրվա հանդիպումները կարող են վճռորոշ լինել շատ թիմերի համար

Խումբ A

«Գալաթասարայ» – «Ռեալ Մադրիդ»` 23:00

«Բրյուգե» – ՊՍԺ` 23:00

Վիճակահանությունից հետո թվում էր` խմբում կան երկու բացահայտ ֆավորիտներ, սակայն, «Ռեալը» մեկնարկային 2 խաղերում վաստակելով ընդամենը 1 միավոր, խառնեց բոլորի խաղաքարտերը։

Չեմպիոնների լիգայի 13-ակի գավաթակիրն այլևս միավորներ կորցնելու իրավունք չունի, քանի որ կարող է թանկ վճարել միավորներ բաժանելու համար։

Իսկ խմբի առաջատար ՊՍԺ-ն այսօր կհյուրընկալվի «Ռեալից» միավորներ խլած «Բրյուգեին», ով ոգևորության ֆոնին կարող է այսօր ևս անակնկալ մատուցել։

Խումբ B

«Օլիմպիակոս» – «Բավարիա»` 23:00

«Տոտենհեմ» – «Ցրվենա Զվեզդա»` 23:00

Մրցաշրջանը բավականին անհաջող մեկնարկած «Տոտենհեմը» հայտնվել է նույն իրավիճակում, ինչ «Ռեալը» A խմբում։

Սեփական հարկի տակ «Բավարիային» 2:7 հաշվով պարտվելուց հետո լոնդոնյան ակումբը իր երկրպագուներին ապացուցելու շատ բան ունի և հաշվի առնելով այսօրվա մրցակցին, կարելի է շտկել իրավիճակը։

Իսկ Մյունխենի «Բավարիային» լուրջ փորձություն է սպասվում Պիրեյում։ Այո, այո, լուրջ, քանի որ հունական ակումբները սեփական հարկի իսկական դժոխք են ստեղծում ցանկացած մրցակցի համար։

Խումբ C

«Շախտյոր Դոնեցկ» – «Դինամո Զագրեբ»` 20:55

«Մանչեսթեր Սիթի» – «Ատալանտա»` 23:00

Մրցաշարի նորեկ «Ատալանտան» կարծես թե ձախողում է մրցաշարը, ու թվում է` Ջան Պիերո Գասպերինիի սաներն այսօրվա խաղում էլ քիչ շանսեր ունեն Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտներից մեկի դեմ խաղում։

Այս խմբում երկրորդ տեղի համար լուրջ պայքար կգնա Դոնեցկի «Շախտյորի» և Զագրեբի «Դինամոյի» միջև, ովքեր հաջորդ երկու տուրերում մրցելու են միմյանց դեմ։ Սակայն, հաշվի առնելով «Շախտյորի» փորձն ու ներուժը, ուկրաինական ակումբն այս դիմակայությունունում ֆավորիտ է։

Խուբմ D

«Ատլետիկո Մադրիդ» – «Բայեր»` 20:55

«Յուվենտուս» – «Լոկոմոտիվ»` 23:00

Եթե Յուրի Սյոմինի սաները ցանկանում են մասնակցել Չեմպիոնների լիգայի հատվածի գարնանանային շրջանին, ապա ինչպես առաջին տուրում, այնպես էլ այսօր պետք է փորձեն անակնկալ հաղթանակ տանել մրցակցի հարկի տակ, ինչպես եղավ «Բայերի» դեմ արտագնա հանդիպման ժամանակ։

Խմբի մյուս հանդիպման շրջանականերում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ կընդունի Լևերկուզենի «Բայերին»։ «Բայերն» այլևս կորցնելու ոչինչ չունի, այդ իսկ պատճառով «Բայերից» ակնկալվում է ավելի համարձակ և բաց ֆուտբոլ։

Նշենք, որ Armenia և ArmeniaPremium հեռուստաալիքները կցուցադրեն «Գալաթասարայ» – «Ռեալ Մադրիդ» և «Յուվենտուս» – «Լոկոմոտիվ» հանդիպումները համապատասխանաբար, որոնք կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին։

Սիրե՜ք ֆուտբոլն, ապրե՜ք ֆուտբոլով!!!

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023