Տիագո Սիլվան դարձել է ԱԱ-ների պատմության ամենատարեց գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը 🎥
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը 4:1 հաշվով ջախջախեց Հարավային Կորեային։
«Պենտակամպիոնների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև թիմի ավագ, կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան, ով 29-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Ռիչարլիսոնին` կատարելով գոլային փոխանցում։
Ինչպես տեղեկացնում է OptaJohan-ը, Սիլվան դարձել է աշխարհի առաջնությունների պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, ով դարձել է գոլային փոխանցման հեղինակ։
Սիլվան Հվ. Կորեայի դեմ խաղում եղել է 38 տարեկան և 74 օրական։
Այդ ցուցանիշով բրազիլացի պաշտպանը գերազանցել է Ռոժե Միլային (Կամերուն), ով ԱԱ-1990-ի շրջանակում գոլային փոխանցում է կատարել 38 տարեկան և 42 օրական հասակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Կամերունի հավաքական, Մունդիալ-2022, Ռոժե Միլա, Տիագո Սիլվա, Քաթար-2022