Սադիո Մանեն բաց կթողնի ԱԱ-2022-ը
«Բավարիայի» և Սենեգալի հավաքականի վինգեր Սադիո Մանեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը։
«Նոյեմբերի 17-ին Մանեն բարեհաջող վիրահատվել է Ինսբրուկում (խմբ.` քաքղաք Ավստրիայում)։ Վիրատությունն իրականացրել են պրոֆեսոր Քրիստիան ֆինկն ու դոկտոր Էնդի Վիլիամսը, որի ընթացքում ջիլն ամրացվել է աջ ֆիբուլայի գլխիկին։
Այս ամենով պայմանավորված` ֆուտբոլիստը Սենեգալի հավաքականի կազմում չի կարող մասնակցել ԱԱ-2022-ին և առաջիկա օրերին Մյունխենում կսկսի վերականգնողական շրջանը»,- նշված է մյունխենյան ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նշենք, որ 30-ամյա ֆուտբոլիստն այս վնասվածքն ստացել էր նոյեմբերի 8-ին գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրում կայացած «Բավարիա» 6:1 «Վերդեր» հանդիպման ժամանակ` փոխարինվելով 19-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ Մանեն, չնայած վնասցածքին, ընդգրկվել էր Սենեգալի հավաքականի վերջնական հայտացուցակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Բավարիա, Մունդիալ-2022, Սադիո-Մանե, Սենեգալի հավաքական, Քաթար-2022