Ժերար Պիկեն կրկին հայտնվել է Բարսելոնայի հայտացուցակում 📸
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Բարաելոնան» հյուրընկալվելիս կմրցի «Օսասունայի» դեմ։
Կատալոնական ակումի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդպմանը։
Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Ինիակի Պենիա, Արնաու Տենաս
Պաշտպաններ – Հեկտոր Բելերին, Ժերար Պիկե, Անդրեաս Քրիստենսեն, Մարկոս Ալոնսո, Ժորդի Ալբա, Էրիկ Գարսիա, Ալեքս Բալդե, Չադի Ռիադ
Կիսապաշտպաններ – Սերխիո Բուսկետս, Ուսման Դեմբելե, Պեդրի, Ֆրենկի դե Յոնգ, Ռաֆինիա, Մարկ Կասադո,Գավի, Պաբլո Տորե
Հարձակվողներ – Ռոբերտ Լևանդովսկի, Անսու Ֆաթի, Ֆերրան Տորես
Ինչպես նկատեցիք, «բլաուգրանայի» հայտացուցակում կրկին ընդգրկվել է Ժերար Պիկեն, ով վերջերս հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, իսկ Լա լիգայի 13-րդ տուրում «Ալմերիայի» դեմ կայցած խաղից հետո (2:0) իսպանացի պաշտպանը հրաժեշտ տվեց ֆուտբոլային հանրությանը։
Նշենք, որ Պիկեն «Բարսելոնայի» հայտացուցակում, ամեյան հավանականությամբ, հայտնվել է այն պատճառով, որ «բլաուգրանայի» կազմից վնասվածքների պատճառով բացակայում են Ժյուլ Կունդեն ու Ռոնալդ Արաուխոն, իսկ կենտրանական պաշտպաններից այդ հանդիպմանը պատրաստ են միայն Քրիստենսենն ու Գարսիան։
Հավելենք, որ «Օսասունա» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 00:30-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժերար Պիկե, Լա-լիգա