ՊՍՎ-ն կանգնեցրեց Արսենալին` հաղթելով «զինագործներին»🎥
Եվրոպա լիգայի 5-րդ տուրում ՊՍՎ-ն A խմբի շրջանակում Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո հոլանդական ակումբը երկրորդ 45 րոպեների ընթացքում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «զինագործների» դարպասը` հաղթելով 2:0 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ տանտերերի հարձակվող Լյուկ դե Յոնգը, ով փոխարինման դուրս գալուց հետո իր անվան դիմաց գրանցեց գոլ և գոլային փոխանցում` օգնելով աչքի ընկնել նաև Ջոուի Վերմանին։
Նշենք, որ լոնդոնյան ակումբը վերջին անգամ պարտվել էր սեպտեմբերի 4-ին` Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում 1:3 հաշվով զիջելով «Մանչեսթեր Յունայթեդին»
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Ցյուրիխ» 2:1 «Բուդե Գլիմտ»
A խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Արսենալ» – 12 միավոր
- ՊՍՎ – 10 միավոր
- «Բուդե Գլիմտ» – 4 միավոր
- «Ցյուրիխ» – 3 միավոր
Այսպիսով, Ռուդ վան Նիստելռոյի թիմը նվաճեց Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
«Արսենալը» նույնպես գարնանը հանդես է գալու մրցաշարի փլեյ-օֆֆ-ում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Եվրոպա-լիգա, Լյուկ դե Յոնգ, ՊՍՎ, Ռուդ վան Նիստելռոյ