Մեսսին թարմացրել է իր իսկ տպավորիչ ռեկորդը
Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում ՊՍԺ-ն H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բենֆիկայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Փարիզյան ակումբի միակ գոլը 22-րդ րոպեին խփեց Լեո Մեսսին։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, «Բենֆիկան» դարձել է 40-րդ ակումբը, որի դարպասն արգենտինացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի շրջանակում գրավել է, ինչի արդյունքում Մեսսին թարմացրել է իր իսկ տպավորիչ ռեկորդը։
Այդ ցուցանիշով 35-ամյա ֆուտբոլիստին ամենամոտը Կրիշտիանու Ռոնալդուն է, ով Չեմպիոնների լիգայում գոլի հեղինակ է դարձել 38 տարբեր ակումբների դեմ խաղերում։
Նշենք, որ Մեսսին Չեմպիոնների լիգայում կարիերայի ընթացքում ամենաշատը գրավել է «Արսենալի» դարպասը` դառնալով 9 գոլի հեղինակ։
«Զինագործներից» հետո արգենտինացի հարձակվողն ամենաշատը տխրեցրել է «Միլանին» և «Սելթիկին», որոնց դեմ խաղերում աչքի է ընկել 8-ական անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեկորդ