ՀՖՖ-ն արձագանքել է Զախարյանի շուրջ ստեղծված իրավիճակին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, լրագրող Հրաչ Խաչատրյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը դիտարկում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու տարբերակը։
Այդուհանդերձ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է այդ լուրերը` հաստատելով, որ չի կապվել Զախարյանի հետ` Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցի վերաբերյալ։
Այդ մասին «Матч ТВ»-ի հետ զրույցում նշել է ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, նախ, չի մեկնաբանում առանձին լրագրողների հրապարակումները։ Երկրորդ՝ ևս մեկ անգամ հավաստիացնում ենք, որ քաղաքացիության փոփոխության հարցով Արսեն Զախարյանի հետ չենք կապվել»,- նշել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը 2021 թ. սեպտեմբերից հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում` անցկացրած 4 խաղում դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, Հայաստանի-հավաքական, Հայկ Կարապետյան, ՀՖՖ, Ռուսաստանի հավաքական