Երկպրպագուն հանուն Սալաի իսլամ է ընդունել

Երկպրպագուն հանուն Սալաի իսլամ է ընդունել

04/10/2019 - 14:58

«Նոթինգհեմ Ֆորեսթի» երկրպագու Բեն Բյորդը պատմել է, թե ինչպես է հանուն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի ընդունել մահմեդականություն․

«Ես անցել եմ իսլամն ատելուց մինչև այն ընդունելու ճանապարհով։ Սալահն առաջին մահմեդականն է, ում ես նորմալ եմ վերաբերվում։ Լինելով 6-րդ կուրսի ուսանող՝ ես հետևում էի իսլամին դեմ տրամադրված լրատվամիջոցներին։

Այն ժամանակ ես մահմեդականներին վերաբերվում էի այնպես, ինչպես բոլոր այն մարդկանց, ովքեր չեն կարող դառնալ հասարակության մասն ու ցանկանում են գրավել իշխանությունը: Սալահն, իր կենսակերպով և ապրելակերպով, ստիպեց և ոգեշնչեց ինձ ընդունել մահմեդականություն։

Երբ մարդիկ կարդում են և ուսումնասիրում են Ղուրանը տեսնում են մեկ այլ բան այդ կրոնի մասին, այլ ոչ թե այն, ինչը մատուցվում է ԶԼՄ-ներով»,- Բյորդի խոսքերը փոխանցում է The Guardian-ը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023