Տուխելը Չելսիից խոշոր փոխհատուցում կստանա պաշտոնանկության դիմաց
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թոմաս Տուխելը պաշտոնանկ է արվել «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, գերմանացի մասնագետը լոնդոնյան ակումբից հեռացման դիմաց կստանա 13 մլն ֆունտ ստերլինգ փոխհատուցում։
«Ազնվականները» ևս 2 մլն ֆունտ կվճարեն Տուխելի մարզչական շտաբին։
Հիշեցնենք, որ 49-ամյա մասնագետը «Չելսին» մարզում էր 2021 թ. հունվարից` այդ ընթացքում դառնալով Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի ու Աշխարհի ակումբային առաջնության հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թոմաս ՏՈւխել, Չելսի