Բրեյթվեյթն իր նորամուտի խաղում հաղթանակ պարգևեց Էսպանյոլին🎥
Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրում «Էսպանյոլը» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 83-րդ րոպեին կատալոնական ակումբին հաղթանակ պարգևեց թիմի նորեկ Մարտին Բրեյթվեյթը, ով իր նորամուտի հանդիպումն էր անցկացնում «թութակների» կազմում։
Այսպիսով, «Էսպանյոլն» առավելության հասավ 1:0 հաշվով` ընթացիկ մրցաշրջանում տոնելով առաջին հաղթանակը։
Դիեգո Մարտինիեսի թիմը վաստակեց 4 միավոր և զբազեցնում է 15-րդ հորիզոնականը։
«Ատլետիկն» էլ, ընդհակառակը, ընթացիկ մրցաշրջանում ոչ միայն բաց թողեց առաջին գոլը, այլև կրեց առաջին պարտությունը և վաստակած 7 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկ Բիլբաո, Էսպանյոլ, Լա-լիգա, Մարտին Բրեյթվեյթ