Կուման. «Բարսելոնան ապրում է անցյալով»
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ ու գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծում է, որ կատալոնական ակումբն ապրում է անցյալով.
«Ես, որպես հոլանդացի, կողմ եմ դոմինանտ ֆուտբոլին։ Եթե որևէ ակումբ խաղում է 5 պաշտպաններով, չի կարելի ասել, թե դա պաշտպանողական մարտավարություն է։
3-4 ամիս խաղալով այդ սխեմայով ՝ «Բարսելոնան» իմ գլխավորությամբ անցկացրեց վերջին տարիների լավագույն հանդիպումները, ինչի ամենավառ օրինակը «Ատլետիկի» դեմ գավաթի եզրափակիչն էր (4:0)։
«Բարսելոնան» ապրում է անցյալով. 4-3-3, տիկի-տակա… Ֆուտբոլը փոխվել է։ Այժմ այն ավելի արագ է, ավելի պահանջկոտ ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից։ Չի կարելի ապրել անցյալով»,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանը, որպես ֆուտբոլիստ, 1989-1995 թթ. հանդես է եկել կատալոնական ակումբում, իսկ «բլաուգրանան» մարզել է 2020-21 թթ.։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ռոնալդ Կուման