Բարսելոնայի հարձակվողը Իսպանիայի քաղաքացիություն կստանա
«Բարսելոնայի» հարձակվող Անսումանե (Անսու) Ֆաթին Իսպանիայի Թագավորության քաղաքացիություն կստանա:
Այս մասին հայտնում է AS-ը՝ հավելելով, որ 16-ամյա հեռանկարային ֆուտբոլիստը կհրավիրվի Իսպանիայի Մ-17 հավաքական և կմասնակցի աշխարհի առաջնությանը:
Ֆաթին, ով Գվինեա-Բիսաուից է, առաջարկ ուներ նաև Պորտուգալիայի ֆեդերացիայից, բայց ընտրել է Իսպանիան:
«Բարսելոնայի» հիմնական կազմում Ֆաթին արդեն մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա