ՊՍԺ-ն անհավանական աշխատավարձով ու հավելավճարով պայմանագիր է առաջարկել Մբապեին
ՊՍԺ-ն անում է ամեն ինչ, որպեսզի Կիլիան Մբապեին պահի իր շարքերում։
Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, փարիզյան ակումբը 24-ամյա հարձակվողին առաջարկել են 300 մլն եվրո հավելավճար` պայմանագիրը երկարաձգելու համար։
Այդ գումարը Մբապեն ստանալու է միանվագ։
Բացի դրանից, Մբապեի տարեկան աշխատավարձը հարկերը վճարելուց հետո կազմելու է 100 մլն եվրո։
Աղբյուր փոխանցմամբ` եթե ֆրանսիացի հարձակվողն ընդունի այդ առաջարկն ու որոշի մրցելույթները շարունակի «Պարի Սեն-Ժերմենի» կազմում, ապա, ըստ պայմանագրի, իմիջային ավելի լայն իրավունքներ է ունենալու։
Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողի ու փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է ս/թ հունիսի 30-ին, ինչից հետո, հնարավոր է, ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։
Ավելի վաղ Մբապեի մայրը` Ֆայզա Լամարին հայտնեց, որ իր որդին թե՛ «Ռեալի» և թե՛ ՊՍԺ-ի հետ պայմանագիր է համաձայնեցրել, որոնք գրեթե միանման պայմաններով են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆայզա Լամարի