Սոնը ճախրում է. Տոտենհեմը ջախջախեց Աստոն Վիլլային🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։
Անտոնիո Կոնտեի սաները պարզապես հիանալի հանդիպում անցկացրի` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ Հին Մին Սոնը, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց։ «Շնաձկների» կազմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Դեյան Կուլուսևսկին։
Նշենք, որ հարավկորեացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 17-ի ու լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` զիջելով միայն «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահին, ում ակտիվում կա 20 գոլ։
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» վաստակեց 57 միավոր` ամրապնդվելով 4-րդ հորիզոնականում, որը Չեմպիոնների լիգայի ուղեգիր է տալիս։
«Աստոն Վիլլան», 36 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Աստոն Վիլլա, Դեյան Կուլուսևսկի, Հին Մին Սոն, Մոհամեդ-Սալահ, Տոտենհեմ