ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը սանկցիա է կիրառել ԲԿՄԱ-ի դեմ

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը սանկցիա է կիրառել ԲԿՄԱ-ի դեմ

23/02/2022 - 11:48

Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը, սանկցիա է կիրառվել ռուսական ամենահայտնի ակումբներից մեկի` ԲԿՄԱ-ի դեմ։

Բանն այն է, որ 2020 թ. գարնանը պետական կորպորացիա ВЭБ.РФ-ը` Ռուսաստանի ազգային ներդրումային բանկը, գնել է «բանակայինների» բաժնետոմսերի 77.63%-ը, որը համագործակցում է նաև բազմաթիվ ԱՄՆ-ում գրանցված ընկերությունների հետ։

Հաղորդվում է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարարությունն արգելելու և խիստ սահմանափելու է ВЭБ.РФ-ի և դրան պատկանող 42 այլ դուստր կազմակերպությունների բիզնես գործունեությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ ԱՄՆ իրավասության ներքո գտնվող բոլոր ակտիվներն անմիջապես կսառեցվեն։

Բացի դրանից, ВЭБ.РФ-ը չի կարող որևէ գործարք կատարել այն կազմակերպությունների հետ, որոնք լիցենզավորված չեն լինի ԱՄՆ Գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի կողմից։

Նշենք` ԱՄՆ ֆիննախը հաստատել է, որ այս ամենը պայմանավորված է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների խիստ լարման, մասնավորապես` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023