Ռոման ավարտին է հասցրել Պորտուի կիսապաշտպանի տրանսֆերը
«Պորտուի» կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրան կարիերան կշարունակի «Ռոմայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է հանարահայտ ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «գայլերը» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կվարձակալեն 29-ամյա կիսապաշտպանին, որի ավարտից հետո կունենան 13 մլն եվրոյի դիմաց նրան գնելու իրավունք։
«Վիշապները» ևս 1 մլն եվրո կստանան վարձակալության դիմաց։
Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստն այսօր` հունվարի 12-ին, կմեկնի Հռոմ, որպեսզի բուժզննում անցնի և ավարտին հասցնի իր տեղափոխությունը։
Ռոմանոն գրում է, որ հռոմեական ակումբից կհեռանան նաև երկու ֆուտբոլիստներ. Բորխա Մայորալը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալ Մադրիդին», և Գոնսալո Վիլյարը վարձավճարով կտեղափոխվեն «Խետաֆե»։
Հավելենք, որ Սերժիու Օլիվեյրան «Պորտուի» սան է, որի կազմում անցկացրել է 174 հանդիպում` դառնալով 39 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորխա-Մայորալ, Գոնսալո Վիլյար, Խետաֆե, Պորտու, Ռոմա, Սերժիու Օլիվեյրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո