Ձերբակալվել է Լևանտեի պաշտպանը
«Լևանտեի» առանցքային խաղացողներից մեկին՝ Անտոնիո Գարսիային, ձերբակալել են։ Նա կասկածվում է դրամաշորթության, փողերի լվացման, փաստաթղթեր կեղծելու, տեղի հանցավոր խմբավորումներից մեկի անդամը լինելու և սպանության սպառնալիք հնչեցնելու մեջ,- հայտնում է Goal.com-ը։
Բացի 29-ամյա ֆուտբոլիստից, նույն քրեական գործով կասկածվում է ևս 6 անձ։
Այս մրցաշրջանում Տոնիոն մասնակցել է 17 խաղի: Նրա պայմանագիրը «Լևանտեի» հետ լրանում է 2023 թվականին։