Ռուս ֆուտբոլիստը որակազրկվել է 48 խաղով
Ավստրիայի 9-րդ դիվիզիոնը ներկայացնող «Վիկտորիա Բերգնեց» ակումբի ռուս ֆուտբոլիստ Ռաշիդ Արսանուկաևը մրցակցին դիտավորյալ գլխով հարվածելու համար որակազրկվել է 48 խաղով։
«Գեֆիս/Զաթայնսի» դեմ խաղից րոպեներ առաջ Արսանուկաևը մրցակցին հարվածելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից։
Ռուս ֆուտբոլիստը, դժգոհ մնալով մրցավարի կայացրած որոշումից, զայրացած նրան ասել է. «Ես ցույց կտամ, թե ինչի համար է պետք պատժել»։
Դրանից հետո Արսանուկաևը մոտեցել է մրցակիցներից մեկին և գլխով հարվածել է նրան` կոտրելով քիթը։
Ինչպես տեղեկացնում է Kronen Zeitung-ը, ռուս ֆուտբոլիստի արարքն արձանագրվել է տեղի ոստիկանությունն կողմից և գործին ընթացք է տրվել` փոխանցվելով այն դատարան։
Աղբյուրի փոխանցմամբ` Արսանուկաևն որակազրկվել է 48 խաղով և չի կարող դաշտ դուրս գալ մինչև 2023 թ. աշուն։
«Վիկտորիա Բերգնեցն» էլ իր հերթրին ռուս ֆուտբոլիստին հեռացրել է ակումբից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավստրիայի 9-րդ դիվիզիոն, Ռաշիդ Արսանուկաև, Վիկտորիա Բերգնեց