Ռոնալդուն երրորդ հանդիպումն անընդմեջ խաղում գոլի հեղինակ է դարձել Յունայթեդ վերադառնալուց հետո🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցում է «Վեսթ Հեմի» դեմ։
Հանդիպման 35-րդ րոպեին «կարմիր սատանաների» կազմից աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով հաշիվը դարձրեց 1:1։
Հատկանշական է, որ 36-ամյա հարձակվողը «Յունայթեդ» վերադառնալուց հետո աչքի է ընկնում երրորդ հանդիպումն անընդմեջ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Վեսթ Հեմ