Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցում է Լիխտենշտեյնի ընտրանու դեմ։
Հանդիպման 45+1-րդ րոպեին Լիխտենշտեյնի հավաքականի ավագ Նիկոլաս Հասլերը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Դույե Ստրուկանը մոտ 2 րոպե դիտեց դրվագի տեսակրկնապատկերը և, ի վերջո, նշանակեց 11-մետրանոց հարված։
Գնդակին մոտեցավ հենց Մխիթարյանը, ով էլ դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Հայաստան-Լիխտենշտեյն, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան