Ստանիսլավ Բուչնևը համալրել է Հայաստանի հավաքականի շարքերը
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը համալարել է Հայաստանի հավաքականի շարքերը։
Բուչնևի փաստաթղթային հարցերն արդեն լուծվել են և նա միացել է հավաքականի մարզումային խմբին ու պատրաստվում է սեպտեմբերին կայանալիք հանդիպումներին։
Հավելենք, որ վերջերս Vnews.am-ը տեղեկություն տարածեց, որ 31-ամյա դարպասապահը հայկական արմատներ ունի. նրա պապիկի մայրը հայ է եղել, ինչը նրան հնարավորություն է տվել հանդես գալ մեր ընտրանու կազմում։
Նշենք, որ Բուչնևը 2020 թ. հունիսից հանդես է գալիս «Փյունիկում», որի կամզում մինչ այս պահն անցկացրել է 25 հանդիպում` դարպասը 10 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Ստանիսլավ Բուչնև, Փյունիկ