Հայտնի է դարձել, թե Ռոնալդուն երբ կլքի Յուվենտուսը
Մի շարք նորություններ են հայտնի դարձել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի հետ կապված։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports Italia-ի լրագրող Պաոլո Ագեմոն, 36-ամյա ֆուտբոլիստը իր մրցելույթները 2021/22 մրցաշրջանում միանշանակ շարունակելու է թուրինյան ակումբի կազմում. Ռոնալդուն անձամբ է ցանկացել մնալ «բյանկոներիների» շարքերում։
Սակայն, աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսի» ղեկավարությունը պատրաստ չէ բավարարել պորտուգալացի ֆուտբոլիստի պահանջները և հաջորդ մրցաշրջանի ավարտին նրան նոր պայմանագիր չի առաջարկելու, իսկ գործող համաձայնագիրն ավարտվում է հենց 2022 թ. հունիսի 30-ին։ Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով կփոխի ակումբային գրանցումը։
Հատկանշական է, որ Կրիշը «ծեր սինյորայի» ղեկավարությունից տարեկան ստանում է 31 մլն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը «Յուվենտուսի» գույները պաշտպանում է 2018 թ. հուլիսից և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 133 հանդիպում` դառնալով 101 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, տրանսֆերներ