Ռոման աշխատում է միանգամից երկու տրանսֆեր իրականացնելու շուրջ
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռոման» աշխատում է միանգամից երկու տրանսֆեր իրականացնելու շուրջ։
Խոսքը «Վուլվերհեմպտոնի» դարպասապահ Ռուի Պատրիսիուի և «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջակայի մասին է։
Աղբյուրի փոխանցմամբ` հռոմեական ամումբն արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել Պատրիսիու հետ, իսկ նրա տրանսֆերի դիմաց «Վուլվզին» վճարելու է 12 մլն եվրո։
Նշվում է, որ անգլիական ակումբում պորտուգալացի դարպասապահին փոխարինելու է հունական «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստ Ժոզե Սան։
Ինչ վերաբերում է Գրանիտ Ջակային, ապա «գայլերն» արդեն տևական ժամանակ է շվեյցարացի կիսապաշտպանի տրանսֆերի հարցում բանակցում են «Արսենսլի» հետ, իսկ կողմերն արդեն մոտ են համաձայնության հասնելուն, սակայն դեռևս այլ մանարամասներ հայտնի չեն։
Հայնտնի է միայն այն, որ ինքը` Ջական ճնշում է գործադրում «զինագործների» վրա, որպեսզի իրեն վաճառեն «Ռոմային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Գրանիտ Ջակա, Ռոմա, Ռուի Պատրիսիու, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ