Լա Լիգա ․ չեմպիոնական մրցավազք՝ առանց սխալվելու իրավունքի
Եվրոպական առաջնություններն արդեն հասնում են վերջնագծին։ Առաջատար հնգյակից երեքում արդեն չեմպիոնների անունները գրեթե հայտնի են, մյուս երկուսում ( Լա Լիգա և Լիգա 1 ) պայքարը թեժ է։
Խոսենք Իսպանիայի առաջնությունից, որտեղ դեռ 4-5 խաղ ունեն թիմերն անց կացնելու և տեսական հնարավորությու ունեն չեմպիոն դառնալու 4 առաջատարներից բոլորը։
Սևիլիան ու Բարսելոնան իրենց խաղերը կանցկացնեն այսօր, իսկ Մադրիդի Ռեալն ու Ատլետիկոն երեկ տարան հերթական հաղթանակները։
Իսպանական Մարկա պարբերականն անդրադառնալով Լա Լիգա յի չեմպիոնության պայքարին, գրում է․ «Ռոնալդ Կումանի թիմի համար միակ տարբերակը մնում է մնացած բոլոր խաղերում հաղթելը, հատկապես հաշվի առնելով նախորդ տուրում Բլաուգրանայի կրած պարտությունը Գրանադայից ու առաջատարությունը գլխավորելու հնարավորությունը բաց թողնելը»։
Կատալոնացիներն իրենց խաղը կանցկացնեն այսօր՝ Մեստալիա ստադիոնում հյուրընկալվելով Վալենսիային։ Խաղը կսկսի Երևանի ժամանակով 23:00-ին։
Սևիլյան իր հերթին վաղը կընդունի Բիլբաոյի Ատլետիկին։
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Սևիլիա